Սիրիայում ոչնչացվել է ԻՊ-ի համար վարձկաններ հավաքագրող բելգիացին
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայում ոչնչացվել է բելգիացին, որը Բրյուսելում վարձկաններ է հավաքագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար: Այս մասին հայտնում է Het Laatste Nieuws պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Յասին Ազաուի անունով տղամարդը հավաքագրման աշխատանքներ է իրականացրել իր հայրենի Մոլենբեկ կոմունայում՝ ամբողջ ընտանիքներ համոզելով մեկնել Սիրիա և պատերազմել: Ենթադրվում է, որ նրան հաջողվել է առնվազն չորս ընտանիք ուղարկել այնտեղ:
Նշվում է, որ Յասինի կին Մելիսան օգնել է նրան վարձկաններ հավաքագրելու հարցում՝ իր վրա վերցնելով ագիտացիան կանանց շրջանում: Այն բանից հետո, երբ Յասինը պատերազմելու նպատակով մեկնել է Սիրիա, կինը փորձել է 2015 թվականի հունվարին գնալ նրա մոտ, սակայն ձերբակալվել է Շարլերուա օդանավակայանում:
Դատարանի որոշմամբ Մելիսան դատապարտվել է չորս տարի ժամկետով պայմանական ազատազրկման, և նիստի ժամանակ նա խոստովանել է հանցագործության իրականացումը և հրաժարվել ամուսնուց:



