Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն խմ ջուր բաց թողնելու նախագիծը
ОБЩЕСТВОԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 77, դեմ՝ 3 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը, ով հայտնեց, որ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: Նա նաև հավելեց, որ իրենք պատրաստվում են նախագծի սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում, քանի որ դրանում կան Սահմանադրությանը հակասող դրույթներ:
Ծրագիրը նպատակաուղղված է 2017 թվականին Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն:



