Պոլսո պատրիարքարանում կկազմվի պատրիարքի ընտրությունների կազմակերպման Նախաձեռնող խումբ
МЕЖДУНАРОДНОЕՊոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հատուկ նիստ կգումարվի, որի ընթացքում կկազմվի Նախաձեռնող խումբը, որը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Նախաձեռնող խմբի անդամների թվաքանակի հարցը հստակեցվելու է նիստի ժամանակ: Հայտնի է, որ այն ունենալու է 15-21 անդամ, որոնց շարքում երկուսը լինելու են հոգևորական:
Նախաձեռնող խմբի ձևավորումից հետո աստիճանաբար կազմավորվելու են տեղական ընտրական հանձնախմբեր, որոնք գործելու են Ստամբուլի տարբեր թաղերում:
Պատրիարքարանում նախատեսվող նիստը կգումարվի Երևանի ժամանակով 18:00-ին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



