Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Սիրիա. նոր և տարօրինակ զարգացումներ

МЕЖДУНАРОДНОЕ
Կիրակի օրը Սիրիայի ԱԳՆ–ն միանգամից երկու բողոքի նոտա է հղել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին՝ Դամասկոսում իրականացված ահաբեկչական պայթյունների և Սիրիայի հարավային Դարաայի բնակելի շրջանների դեմ՝ ահաբեկիչների գործած գազանությունների վերաբերյալ: «Այս ոճրագործություններին դեմ հանդիման լռությունը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բոլոր բանաձևերի կոպիտ ոտնահարում է…միջազգային հանրությունը պիտի միավորվի ահաբեկչության դեմ պայքարի հարցում և որևէ պատրվակով չանտեսի այն երկրների գործունեությունը, որոնք վարժեցնում, ֆինանսավորում, ռազմական ու սպառազինական տեսակետից պաշտպանում և ապաստան են տալիս ահաբեկիչներին»,– ասված է ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ:
 
Ինչ կպատասխանեն ՄԱԿ–ում, կամ՝ կպատասխանեն, արդյոք, թե՝ ոչ, հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ անկախ խնդրի հետագա քաղաքական կարգավորման հեռանկարների բովանդակությունից, Սիրիայում ջիհադիստների դեմ պայքարն ավարտվում է: Անցած շաբաթվա, այդ թվում՝ հանգստյան օրերի դաժան մարտերի արդյունքում Սիրիայի բանակն ամբողջությամբ ազատագրեց հարավային Հալեպի նահանգը ԴԱԻՇ–ից ու թաքֆիրիստական խմբերի հոծ կուտակումներից՝ ականազերծելով նաև դեպի հյուսիսային Ռաքքա տանող մայրուղին: Այսպիսով, բանակը ճանապարհ բացեց Համ և Հոմս գավառներն ամբողջովին իր վերահսկողության տակ վերցնելու համար, որոնք խալիֆաթն իր բաստիոնն էր դարձրել:
 
Դատելով քարտեզից՝ այժմ պիտի ահաբեկիչներին հյուսիսից հասցվելիք հարվածի սպասել, որը կպաշտպանվի միաժամանակ հարավից ու արևմուտքից՝ օղակելով առանց այդ էլ Մոսուլի անկման, առաջնորդ Աբու–Բաքրի՝ այլևս հաստատված մահվան փաստերից բարոյալքված մուրուքավորներին: Դրանից հետո արդեն բանակը կանցնի արևմուտքում Ռաքքա–Պալմիրա մայրուղու ազատագրմանը, որտեղ առանցքային կդառնա Աս–Սուխնա քաղաքը, (դրա մատույցներում այս պահին էլ թեժ մարտեր են ընթանում ոչ միայն ԴԱԻՇ–ի, այլև Ան–Նուսրայի գրոհայինների դեմ):
 
Եվ երբ Աս–Սուխնան ընկնի, Դեյր–եզ–Զորի գրավումը հաշված օրեր կտևի նույնիսկ Իսրայելի տարօրինակ պահվածքի դեպքում, որը Գոլանի բարձունքներին հարակից Կունեյտրայի շրջանում այս հանգստյան օրերի ընթացքում նույնպես ռմբակոծեց կառավարական ուժերին՝ հրաշալի իմանալով, որ Գոլանում ընկնող արկերը բացառապես ահաբեկիչներին են ուղղված, երբեմն թիրախին չհասնելով՝ Գոլանում են ընկնում, և դրանից որևէ իսրայելացի չի տուժում: Այս պահին, սակայն, Սիրիայում առկա է մեկ այլ խոշոր վտանգ՝ դարձյալ քիմիական գրոհին առնչվող: Ռուսական հետախուզական մարմիններին երեկ հայտնի դարձավ, որ Ան–Նուսրան Իդլիբի Խան–շեյխուն և Քեֆրայա բնակավայրերում պատրաստվում Է քիմիական գրոհ ձեռնարկել, որի նախապատրաստական աշխատանքներն իրականցնում է Ալ–Մահարայի պահեստ/լաբորատորիայում:
 
Չգիտեմ՝ որքանով է հնարավոր աղբյուրն արժանահավատ համարել, բայց փոխանցվում է, որ այդտեղ լարված ռեժիմով են աշխատում նաև ԱՄՆ–ից և Թուրքիայից ժամանած մասնագետներ: Ճիշտ է՝ ռուսները շատ էլ չեն ակցենտավորում նրանց ծագումը՝ նշելով, որ վարձկան ինժեներների, բժիշկների համար միևնույն է՝ որտեղ և ով իրենց լավ կվաձատրի, բայց կան նաև այնպիսիք, որոնք լուրջ զուգահեռներ են տանում Սպիտակ տան հայտարարության և այս տեղեկության միջև՝ հայտարարելով, թե մեծ դավադրություն է կազմակերպվում ԱՄՆ–ի, հնարավոր է՝ նաև Թուրքիայի կողմից, որը նոր օպերացիա է կամենում վարել Սիրիայի հարավում: Թուրքերն, իբր, բավական հիասթաթված են ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուի հետ վարած բանակցություններից, որի ընթացքում վերջինս Էրդողանին հորդորել է հավատարիմ մնալ նախկինում ձեռք բերված համաձայնությանը՝ Սիրիայում նոր խնդիրներ չստեղծելով և զգուշացնելով, որ քրդերն իրենց խնդրել են միջամտել Աֆրինի զարգացումներին:
 
Հ.Գ. Նյութն արդեն գրվել էր, երբ քրդերը հաղորդեցին, որ ռուսական զինուժը հայտնվել է Աֆրինում: Դրան հետևեց թուրքական մամուլի լարված արձագանքը՝ Тигр և Тайфун զրահապատ մեքենաների շարասյան հետ կապված: Հավանաբար, ուղիղ առճակատումը ժամերի հարց կդառնա, եթե ռուսները որոշեն պաշտպանել քրդերին: Իսկ եթե, ինչպես հաճախ է ռուսների դեպքում լինում, օգնությունը մատուցվի դարասկզբին հայերին մատուցված օգնության կարգով, Հալեպում որևէ քուրդ չի մնա: Բայց սա արդեն քիչ հնարավոր պատմությունների շարքից է. ի վերջո, չի կարելի մոռանալ նաև դաշնակից կոալիցիային ու հատկապես ԱՄՆ–ին...
 
 
Գոհար Սիմոնյան
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай