Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Պենտագոնը զայրացրել է Չինաստանին

МЕЖДУНАРОДНОЕ
Ամերիկյան USS Stethem ռազմական ականակիրը Հարավ–չինական ծովում մոտեցել է Պարասելյան կղզիներին, որոնք փաստացի Չինաստանի վերահսկողության տակ են գտնվում, սակայն, վիճելի տարածք են համարվում Վիետնամի և Թայվանի տեսանկյունից: Սրան ի պատասխան՝ Պեկինը սեփական ռազմանավերով ու կործանիչներով է դիմավորել USS Stethem–ին, հեռացնելով դրան իր սահմաններից: Այնուհետ հետևել է պաշտոնական հայտարարությունը, որով Չինաստանն ամերիկյան քայլը ռազմա–քաղաքական կոպիտ սադրանք է որակել՝ ուղղված իր անվտանգության և ազգային սուվերենության դեմ, ինչին Վաշինգթոնում կոշտ են արձագանքել: Պետդեպարտամենտը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ՝ նշելով, թե ԱՄՆ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերը, միջազգային իրավունքի համեմատ, կշարունակեն գործել, թռչել, լողալ այնտեղ, որտեղ հարմար կգտնեն:
 
Ընդհանրապես, վերջին շրջանում Վաշինգտոնը հաճախ է Պեկինի համբերությունը փորձում: Նույն միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ–ի կոնվենցիաների տեսանկյունից շատ էլ լավ չըմբռնվող նավիգացիաների ազատություն կոչվող հասկացությունը մատի փաթաթան սարքած՝ այստեղ հաճախ է ռազմական ուժեր ճանապարհում այնտեղ, որտեղ, իրենց կարծիքով, ինչ–ինչ երկրներ չափազանց մեծ նկրտումներ ունեն օդային միջանցքների ու ջրերի հետ կապված:
 
Կոնկրետ Հարավ–չինական ծովում, օրինակ, բոլորովին վերջերս՝ մայիսի 25–ին, USS Dewey ականակիրը մոտեցավ Հարավ–չինական ծովում գտնվող Սփրափլի արշիպելագին (սրանց նկատմամբ էլ տարածքային հավակնություններ ունեն Վիետնամը, Ֆիլիպինները, Բրունեյը և Մալազիան), ինչից հետո Պետդեպարտամենտը հայտարարեց, որ թեպետ ԱՄՆ–ն առանձին կողմ չի հանդիսանում տարածքային վեճերում, սակայն, պատրաստ է և կշարունակի ներկա լինել այնտեղ, որտեղ խնդիրներ կծագեն նավարկությունների և կարևոր ջրային ռեսուրսների հասանելիության տեսանկյունից: Հանգամանք, ինչն, իհարկե, շատ կանխատեսելի էր դարձնում հանգստյան օրերին պատահածը, բայց, միևնույն է, փորձագետները շարունակում էին գլուխ ջարդել՝ հասկանալու համար, թե Սպիտակ տունն ինչ շտապ ուղերձ ուներ Պեկինի համար:
 
Այլ կերպ ասած՝ USS Stethem ականակիրն այս պահին ոչ թե ամերիկա–չինական մշտական մրցակցության և գերակայության հաստատման պայքարի սովորական համատեքստում էր քննարկվում, այլ հատկապես կոնկրետ իրադարձության ֆոնին հղված ուղերձի: Ու, թեպետ, տեսակետները շատ բազմազան էին ու խիստ տարբեր, մեր տպավորությամբ՝ Սպիտակ տունն այսկերպ պատասխանել է Ռուսաստանի և Չինաստանի՝ Բալթիկ ծովում սկսած զորավարժություններին, որին նաև մերձբալթյան երեք երկրները շատ նյարդային արձագանքեցին:
 
Տեսեք. Բալթիկ ծովը վերջերս ՆԱՏՕ–ի և ՌԴ–ի լարված հարաբերությունների ջրային էպիկենտրոնն է հանդիսանում: Եվ, փաստորեն, ռուս–չինական զորավարժությունը վերջին շրջանի ամենահզոր ռազմական ցուցքն էր՝ ի պատասխան Բալթիկ ծովում չընդհատվող՝ ՆԱՏՕ–ի զորավարժությունների և շարունակական դարձած միջադեպերի, երբ ռուս–ամերիկյան ռազմական ինքնաթիռները մազ է մնում, որ բախվեն իրար: Համենայն դեպս, ակնհայտ է, որ կոնկրետ ԱՄՆ–ում դրանք հենց այդպես են ընկալվել: Հակառակ պարագայում՝ թե՛ ՌԴ, թե՛ Չինաստանի դեսպանները հանդես չէին գա հայտարարություններով, թե երկու երկրների ռազմական համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրորդ երկրի, կամ՝ կառույցի դեմ: Կամ չէին կշտամբի մերձբալթյան երկրներին, հայտարարելով, որ, չգիտես ինչու, ՆԱՏՕ–ի նավերը սրանք շատ բնական են ընդունում, իսկ ահա ռուսական նավերն ու չինական Չանշան, Յունչենը, կամ՝ Լոմախուն, տեսեք–տեսեք, հիստերիայի առիթ են դարձել բոլորի համար: Ավելին՝ ռուսական կողմը հայտարարել է, թե հուլիսի երկրորդ կեսին, այսինքն՝ ընդամենն օրեր անց, երկրորդ զորավարժությունն են սկսելու չինական կողմի հետ: Եվ պարզից էլ պարզ է, որ ամերիկյան ականակրի հայտնությունը Հարավ–չինական ծովում ոչ այլ ինչ էր, քան՝ նախազգուշացում: Վիճելու բան չկա:
 
 
Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянса