Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
ОБЩЕСТВОՊաշտոնական այցով հոկտեմբերի 15-17-ը Երևան ժամանած Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ`հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությÕ �ւնից, այնուհետ ռոստովյան պատվիրակությունը եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ուր պատվիրակության ղեկավար Սերգեյ Գորբանը գրառում է կատարել Պատվո հյուրերի հուշամատյանում:
1
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
2
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



