Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Բուլղարական թերթ․ Ադրբեջանական Silk Way-ը մաքսանենգ զենք է տեղափոխում

МЕЖДУНАРОДНОЕ

Silk Way ադրբեջանական բեռնատար ավիաընկերությունն ու Ադրբեջանի ՌՕՈՒ դիվանագիտական ավիաչվերթներ ձևակերպումով զենք են փոխադրել, հայտնում է բուլղարական «Տրուդ» թերթը։ Հետազոտության հեղինակ Դիլյանա Գայթանջիեւան ներկայացնում է «Գրադ» հրթիռների լուսանկարները, որոնք Silk Way-ն էր փոխադրել ու որոնք հայտնաբերվել են Ալ Նուսրայի պահեստում՝ ազատագրված Հալեպում։

Մի քանի տարի Silk Way-ը ու Ադրբեջանի ՌՕՈՒ-ը դիվանագիտական ավիաչվերթների (որոնք զննման ենթակա չեն) համար թույլատվություն են հարցրել ու դրանց օգնությամբ հազարավոր տոննաներով զենք  տեղափոխել, գրում է թերթը։ Որպես սպառազինումները ստացող նշվում էին Ադրբեջանի ՊՆ-ն, Աֆղանստանի ոստիկանությունը, Կոնգոյի գվարդիան։ Իսկ զենքը հայտնվում էր Իրաքում ու Սիրիայում։ Չվերթների խոշոր պատվիրատուներն էին ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն։

Ադրբեջանական կողմին օգնում էր Բուլղարիայի ԱԳՆ-ն, որն էլ հենց անհրաժեշտ թույլատվություններ էր տրամադրում դիվանագիտական չվերթների համար։ Հոդվածին կցված են նաեւ փաստաթղթերի պատճենները։

«Անոնիմուս Բուլղարիա» նիքով օգտատերը «Տրուդ» թերթին էր փոխանցել Բուլղարիայի ԱԳՆ-ի ու Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան միջեւ նամակագրությունը։ Դրան կցված են զենքի գործարքների փաստաթղթերի պատճեններն ու դիվանագիտական թույլատվությունները՝ չվերթներ իրականացնելու եւ մի շարք եվրոպական երկրներում, նաեւ ԱՄՆ-ում, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում ու Թուրքիայում վայրեջք կատարելու համար։

Ըստ միջազգային համաձայնագրերի՝ չվերթնեի կամ վայրէջքի դիվանագիտական թույլատվություններ տրամադրվում են ռազմատրանսպորտային օդանավերին։ Silk Way-ը նման իրավունքներ չունի, նրանց օդանավերը քաղաքացիական են։ Այդուհանդերձ, Ադրբեջանի ԱԳն-ն Բուլղարիայում ու մի շարք եվրոպական երկրներում իր դեսպանատներին ցուցումներ է տվել՝ նման թույլատվություն ստանալու համար։

Իսկ ավելի քան 10 երկրների՝ Բուլղարիայի, Սերբիայի, Ռումինիայի, Չեխիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Լեհաստանի, Բելգիայի, Թուրքիայի, Գերմանիայի, Մեծ ԲՐիտանիայի, Հունաստանի համապատասխան մարմինները աչք են փակել նրա վրա, թե ինչ են տեղափոխում դիվանագիտական չվերթներով։

Դիվանագիտական ուղով Ադրբեջանի տեղափոխած զենքի մի մասը կապակցված է ղարաբաղյան հակամարտության հետ։ 2016-ին Ադրբեջանը Հայաստանին մեղադրեց սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ։ Հայաստանը հերքեց այդ մեղադրանքները ու ինքը մեղադրեց Ադրբեջանին՝ ասելով, որ այդ մեղադրանքները շինծու են։ Ուշագրավ է, որ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան փաստաթղթերի համաձայն, սպիտակ ֆոսֆորով բեռի մի մասը Բաքու է հասել նույն դիվանագիտական ուղիներով՝ 2015-ին։

Նման չվերթներ ամենահաճախ պատվիրողներից են եղել ամերիկյան ընկերությունները։ Ընդ որում նրանց բոլորի բեռները մեկ առանձնահատկություն ունեին՝ զենքը ամերիկյան ստանդարտներին չէր համապատասխանում, այսինքն տրամաբանական կլիներ ենթադրել, որ այն մեկ ուրիշի համար էր տեղափոխվում։

«Տրուդ» թերթը ստուգել է ԱՄՆ կառավարության դաշնային պայմանագրերի ռեգիստը։ Պարզվել է, որ վերջին երեք տարիներին ամերիկյան  ընկերությունները Կառավարության ծրագրով ավելի քան 1 մլրդ դոլար են ստացել նման զենք մատակարարելու համար ։ Այդ բոլոր ընկերությունները օգտվել են Silk Way-ից։

Ստորեւ ներկայացնում ենք մի շարք օրինակներ

2015-ի մայիսի 12-ին Ադրբեջանից ռազմական օդանավը ըստ փաստաթղթերի Ադրբեջանից 7․9 տ PG-7V նռնակ ու и 10 տ  PG-9V է տեղափոխել   բուլղարական Բուրգասից թուրքական Ինջիրլիկ բազա, որտեղից վերադարձել է Բուրգաս, իսկ այնտեղից էլ Ադրբեջան Նասոսնայա ավիաբազա։ Բեռն ուղարկողը ամերիկյան Purple Shovel ընկերությունն էր, իսկ ստացողը՝ Ադրբեջանի ՊՆ-ն։ Ըստ փաստաթղթերի, երկու խմբաքանակները բեռնաթափվել են Ինջիրլիկում ու չեն հասել ստացողին։ Զենքը գնվել է բուլղարական Alguns ընկերությունից, իսկ արտադրողը Բուլղարիայի պետական զենքի գործարանն էր։

Ամերիկյան ծրագրով ոչ ամերիկյան զենքի մեկ այլ հիմնական պատվիրատու էր Orbital ATK-ն։ Միայն վերջին 2 տարիներին ընկերությունը 250 մլն է ստացել նշված ծրագրով։ Թե դա ինչ զենք է ու ուր էին տեղափոխում՝ չեն հրապարակում։ Ըստ փաստաթղթերի՝ զենքը տեղափոխվել է Silk Way-ի 6 դիվանագիտական չվերթներով՝ 2015-ի հուլիս- օգոստոս ամիսներին՝ յուրաքանչյուր չվերթով 40 տ։ Զենքի գնորդ է նշվում բոսնիական IGMAN j.j. Konjic ընկերությունը՝ Orbital ATK-ի անունից, իսկ ստացողը՝ Աֆղանստանի ոստիկանությունը։

Ադրբեջանական օդանավերը այդ նույն տարվա ապրիլ- մայիս ամիսներին 10 դիվանագիտական չվերթ են իրականացրել ու 282 տ նռնակ ու այլ սպառազինում տեղափոխել Բաքվից խորվաթական Ռիեկա, հետո նորից Բաքու։ Ուղարկողը Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունն է նշված, իսկ ստացողը՝ Culmen International LLC (ԱՄՆ), որը ոչ ամերիկյան ստանդարտի զենք մատակարարող ֆիրմաներից մեկն է։

Chemring Military Products-ը ծրագրի եւս մեկ կարեւոր մասնակից է, որը ԱՄՆ բանակի հետ 4 պայմանագիր ունի՝ ոչ ամերիկյան ստանդարտով զենքի առաքման հարցով։

Իսկ ոչ ամերիկյան սպառազինման ամենախոշոր մատակարարը Alliant Techsystems Operations-USA-ն է, որի հետ պայմանագրի գումարը կազմել է 490․4 մ;ն դոլար։ 2016-ի դեկտեմբերից ընկերությունը Բաքու- Բելգրադ- Քաբուլ երթուղով տեղափոխել է լիցքեր (API 23×115 mm, HE 23×115 mm, GSH 23×115 mm) սերբական Yugoimport ընկերությունից Աֆղանստանի նախարարության համար։ 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай