Մերկելը չի բացառում մի շարք հարցերի շուրջ տարաձայնությունները G20 գագաթնաժողովի ընթացքում
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ակնկալում է, որ G20 գագաթնաժողովում երկրների առաջնորդները համաձայնության կհասնեն՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցով, բայց չի բացառում տարաձայնություններ այլ հարցերի շուրջ, փոխանցում է Reuters-ը։
«Ես չեմ կարծում, թե վերջում մենք միասնական դիրքորոշում կունենանք բոլոր հարցերի շուրջ, բայց դա կլինի ողջամիտ ու ազնիվ զրույց ՝ միջազգային դիվանագիտության բոլոր հարցերի շուրջ», ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Մերկելը նշել է, որ ԱՄՆ-ն՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք որոշ հարցերի շուրջ բախվել է այլ խնդիրների։ «Մենք գիտենք ամերիկյան կառավարության մոտեցումների մասին ու ես չեմ կարծում, թե այդ դիրքորոշումները կփոխվեն Համբուրգ երկօրյա այցելության արդյունքում»։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



