«Ոսկե ծիրան» կինոփառատոնում ներկայացված են լինելու ֆրանսիական արտադրության 10 ֆիլմեր
КУЛЬТУРАԱյս տարի «Ոսկե ծիրան» Երեւանյան միջազգային 14-րդ կինոփառատոնի մրցութային ու արտամրցութային ծրագրերում ներառվել են ֆրանսիական արտադրության 10 ֆիլմեր։
Հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան՝ մշակութային հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան նշել է, որ արդեն երկրորդ փառատոնից սկսած՝ իրենք միշտ այնտեղ բազմաթիվ ֆիլմեր են ներկայացրել։ «Մենք չենք կարող առիթը բաց թողնել ու չմասնակցել այս կինոփառատոնին»,- ասել է նա։
Ֆրանսիացի հանրահայտ ռեժիսոր Ժան Պյեր Մելվիլի «Կարմիր շրջան» ֆիլմը կբացի «Ֆրանսիական կինոյի օրը» «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում։ Կինոփառատոնում հարգանքի տուրք կմատուցեն հայտնի ռեժիսորին, որի հարյուրամյակն այս տարի է լրանում։
Հիշեցնենք, որ կինոփառատոնը Երեւանում անցկացվելու է հուլիսի 9-16-ը։
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



