Արմենչիկը հրաժարվել է երգել հայ գործարարի որդու շքեղ հարսանիքին
ЛАЙФArmtimes.com-ը գրել է. «Երգիչ Արմենչիկը հրաժարվել է երգել ՌԴ-ում հայտնի հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի եւ նույնպես խոշոր գործարար Էլդար Օսմանովի դստեր՝ Լոլայի հարսանիքի ժամանակ: Armtimes.com-ի տեղեկություններով՝ նրան 100 հազար դոլար են առաջարկել հուլիսի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում (որտեղ անցկացվում է «Օսկարի» մրցանակաբաշխությունը) կայացած խնջույքի ժամանակ 2 երգ կատարելու համար, սակայն նա չի համաձայնել:
Երգչի որոշման պատճառն այն է, որ նա հրավիրված է եղել Լիբանանում անցկացվող «Jounieh Summer Festival 2017» փառատոնին: Այն մեկնարկել է հունիսի 24-ին եւ ավարտվելու է հուլիսի 9-ին: Փառատոնի շրջանակներում Արմենչիկը համերգով հանդես է եկել երեկ՝ հուլիսի 2-ին, Բեյրութում»:
Մանրամաները՝ սկզբնաղբյուր կայքում:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



