Զինծառայողների ապահովագրություն հիմնադրամի ՀԽ նիստում քննարկվեց փոստային նամականիշերի ձեռքբերմամբ նվիրաբերումների հարցը
ОБЩЕСТВОԶինծառայողների ապահովագրություն հիմնադրամը փորձում է ներդնել փոստային նամականիշերի և արժեկտրոնների ձեռքբերման միջոցով նվիրաբերումների կատարման գործընթաց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 3-ին Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկիիրավաբանական վարչության պետ, Հիմնադրամի տնօրեն ՎարուժանԱվետիքյանը: Նրա խոսքով` իրենք քննարկումներ են ունեցել «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ և փորձել են հասկանալ Հիմնադրամի համար հատուկ նամականիշներ թողարկելու և դրանց կցված հատուկ արժեկտրոնների՝ բուն նպատակով օգտագործման հնարավորությունները:
«Նամականիշի հետ կտրամադրվի նաև արժեկտրոնը, որտեղ նշված անվանական արժեքը կփոխանցվի Հիմնադրամին: Մարդիկ, գնելով նամականիշ, կկարողանան նվիրաբերություններ կատարել Հիմնադրամին: Առավելությունը նաև այն է, որ նամականիշ գնողները կծանոթանան Հիմնադրամի գործունեությանը: Եթե հոգաբարձուների խորհուրդը նպատակահարմար գտնի ներդնելու այս մոտեցումը` «Հայփոստ» ՓԲԸ-ի ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ կհամաձայնեցնենք նամականիշերի թեմատիկան»,- ասաց Ավետիքյանը:
ՀՀ պաշտպանության նախարար, Հիմնադրամի խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանն, արձագանքելով այդ նախաձեռնությանը, նշեց, որ հարկավոր է հարցը փորձել ավելի մանրամասն նկարագրել:



