ՀՀ կրթության և գիտության նախարարության 2016 թ. հիմնական ծախսերն ուղղվել են հանրակրթության ոլորտի բարելավմանը
ОБЩЕСТВОՀայաստանի կրթության և գիտության նախարարությանը 2016 թ. պետական բյուջեից հատկացվել է 122.4 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 97.3 տոկոս: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտարարեց ՀՀֆինանսների նախարարի առաջինտեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
«Ընդհանուր առմամբ նախարարությունն իրականացրել է 78 բյուջետային ծրագիր: Հիմնական գումարները ծախսվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների համար: Այս ուղղությամբ ծախսերը կազմել են 90 միլիարդ դրամ»,- ասաց Ջանջուղազյանը:
ՀՀ մշակույթի նախարարությանը 49 ծրագրերի իրականացման համար հատկացվել է 26.6 միլիարդ դրամ, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ 36 ծրագրի իրականցման համար՝ 6.1 միլիարդ դրամ: ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին 2016 թ. պետական բյուջեից տրամադրվել է 258.6 միլիոն դրամ, իսկ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերությանը՝ 6.5 միլիարդ դրամ:



