Այս սուրբ հողի վրա պրոթեզներով եմ կանգնած, բայց շատ ամուր. երեք վերջույթները կորցրած մայոր (ֆոտո)
ОБЩЕСТВОԱկանի պայթյունից երեք վերջույթները կորցրած մայոր Սարգիս Ստեփանյանը շարունակում է ծառայել ՀՀ զինված ուժերում: Երկու ոտքերն ու ձեռքը կորցրած Սարգիսն ասում է՝ «հիմա այս սուրբ հողի վրա պրոթեզներով եմ կանգնած, բայց հավատացեք շատ ամուր եւ մեծ հավատքով եմ կանգնած»:
Մայորի խոսքով, հայ ազգն իրավունք չունի զգոնությունը կորցնելու եւ «թուլանալու», մանավանդ, երբ հակառակորդը անընդհատ շփման գծում սադրանքների է դիմում:
«Հակառակորդը վերջերս շատ է ոտնձգություններ իրականացնում, մենք թուլանալու իրավունք չունենք: Ես ինքս վիրավորվել եմ մարտական առաջադրանք կատարելիս եւ կորցրել երկու ոտքերս ու աջ ձեռքս, բայց շարունակում եմ ե շարունակելու եմ ծառայել հայրենիքիս»,-ասում է նա:

2014 թվականի ամռանը հակառակորդի դիվերսիոն խումբը հարձակում էր իրականացրել հայ դիրքապահ ստորաբաժանումների ուղղությամբ: Չեզոք գոտում մնացած վիրավոր զինվորին այնտեղից դուրս բերելու հրամանը կատարելիս Սարգիս Ստեփանյանի ոտքերի տակ պայթել էր ականը՝ կորցրել է երկու ոտքը եւ աջ ձեռքը: Հոսպիտալում ուշքի գալուց հետո Սարգիս Ստեփանյանն առաջինն ստուգել էր՝ արդյոք ոտքերը տեղում են....
Երեք վերջույթները կորցրած Սարգիսն այժմ զբաղվում է սպրոտով. նա բազկամարտի աշխարհի առաջնությանը 59 երկրների շարքում զբաղեցրել է 4-րդ տեղը։ Սարգիս Ստեփանյանն ամուսնացած է, ունի երկու որդի:




