Էրդողանը Ստամբուլում ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 2-ին Ստամբուլում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասի հաղորդվում է թուրք նախագահի կայքում:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին «Թարաբյա» պալատում», - ասվում է հաղորդագրության մեջ: Բանակցությունների մանրամասները դեռևս չեն հաղորդվում:
Մի շարք լրատվամիջոցներ այս հանդիպումը նախապատրաստական են անվանում՝ Համբուրգում «Մեծ քսանյակի» ամենամյա գագաթնաժողովում թուրք առաջնորդի և նրա ռուս պաշտոնակցի` Վլադիմիր Պուտինի հանդիպմանն ընդառաջ:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին հեռախոսազրույց է կայացել Պուտինի և Էրդողանի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի ճգնաժամը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



