Գերմանիան 2017-ին սպառած էլեկտրաէներգիայի 35 %-ն ստացել է վերականգնվող աղբյուրներից
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիան 2017-ի առաջին կիսամյակում օգտագործված էլեկտրաէներգիայի 35 տոկոսն ստացել է վերականգնվող էներգիայի աղբյուրներից, մինչդեռ նախորդ տարվա ցուցանիշը կազմել է 33 տոկոս:
Ինչպես նշում է Business Insider-ը, Գերմանիան մտադիր է աստիճանաբար դադարեցնել իր ատոմակայանների աշխատանքը մինչև 2022 թվականը: Վերջին երկու տասնամյակում երկրում բարձրացվում է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման մակարդակը:
Հաղորդվում է, որ ընթացիկ տարվա ընթացքում որոշակի արևային և քամոտ օրերին Գերմանիան սպառած էլեկտրաէներգիայի 85 տոկոսն ստացել է վերականգնվող աղբյուրների շնորհիվ:
Գերմանիայի կառավարությունը խոստացել է մինչև 2050 թվականն անցում կատարել դեկարբոնացված տնտեսության` սպառվող էլեկտրաէներգիայի 85 տոկոսը ստանալով վերականգնվող աղբյուրներից:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



