Ադրբեջանցիները ձերբակալվել են Աֆրիկայից Իտալիա ապօրինի միգրացիային մասնակցելիս
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի ոստիկանությունը քննում է Ադրբեջանի 2 քաղաքացիների դեմ գործը, որոնք կասկածվում են Աֆրիկայից ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ:
Վկայակոչելով Tg24-ին` haqqin.az-ը հայտնում է, որ հուլիսի 1-ի առավոտյան Իտալիայի ոստիկանությունը դուրս է եկել 45 մարդուց կազմված միգրանտների խմբի հետքի վրա, որոնք ափ են իջել Իտալիայի Ապուլիա մարզի Գալիպոլի կոմունայի մոտ: 29 տղամարդուց, 5 կնոջից եւ 11 երեխայից կազմված խումբը եկել էր ամերիկյան դրոշի ներքո լողարկած նավակով: Նրանց հետ միասին ձերբակալվել է 2 ադրբեջանցի, որոնք էլ հենց, ինչպես ենթադրում են ոստիկանները, միգրանտների տեղափոխության կազմակերպիչներն են:
Միեւնույն ժամանակ, Իտալիայի ՆԳՆ-ն ահազանգում է Աֆրիկայից միգրանտների ներհոսքի կտրուկ մեծացման մասին, որոնք ծովով են Ապենիններ գալիս: Այսպես` տարեսկզբից Իտալիա է ժամանել 83 հազար մարդուց ավելի: Անցյալ տարի այս ցուցանիշը կազմել է 70 հազար մարդ:



