ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան արձանագրել է Սիրիայում քիմիական գրոհների մասին քարոզչական արշավի սկիզբը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաորիա Զախարովան համարում է, որ որ սկսվել է Դանասկոսում իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական-քարոզչական արշավ։
«Ինչպես և զգուշացնում էինք մի քանի օր առաջ, սկսվել է «Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրառման» մասին տեղեկատվական-քարոզչական արշավը։ Մեկնարկը տրված է։ Նման հոլովակները գնալով կշատանան, դրանք կատարման որակով տարբեր կլինեն՝ և՛; այնպիսի ցածրակարգ, ինչպիսին սա է, և՛ հոլիվուդյան մակարդակի»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գրել է Զախարովան «Ֆեյսբուք»-ի իր էջում։,
Բացի այդ, նա վստահություն է հայտնել առ այն, որ «կեղծիքներ» շատ կլինեն, որովհետև մասշտաբային արշավ է պլանավորված»։
Հուլիսի 1-ին սիրիական ընդդիմության որոշ տեղեկատվական համացանցային պորտալներ հայտարարել էին, որ Դամասկոսի արվարձանում քլորով թունավորվել է 30 զինյալ։
Իր հերթին, սիրիական բանակի հրամանատարությունը «սարքած և ստահոդ » է անվանել պնդումներն այն մասին, որ «այսպես կոչված «Ֆեյլաք ար Ռահման»-ի ահաբեկիչների դեմ ՍԱՀ-ի զորքերը իբր քլոր են կիրառել։ Պաշտոնական դամասկոսը հիշեցրել է, որ նման հաղորդագրություններ հայտնվում են ամեն անգամ, երբ սիրիական բանակը հաջողությունների է հասնում»։
В свою очередь, командование сирийской армии назвало "сфабрикованными и лживыми" утверждения о том, что "против террористов так называемого "Фейлак ар-Рахман" войска САР якобы применили хлор. Официальный Дамаск напомнил , что подобные сообщения появляются каждый раз, когда сирийская армия добивается успехов.
Սիրիայի զորքերը գրեթե երեք շաբաթ հարձակման են անցել Դամասկոսի արվարձան Այն էթ Թերմում։ Արդեն հինգ տարի է, ինչ զինյալներն իրենց հսկողսւթյան տակ են պահում Սիրիայի մայրաքաղաքի մի մասը։



