Եգիպտական դատարանը 20 մարդու մահապատժի է դատապարտել ոստիկանների սպանության համար
МЕЖДУНАРОДНОЕԵգիպտական դատարանը կիրակի հաստատել է 20 մարդու նկատմամբ սահմանված մահապատիժը, որոնք դատապարտվել են 2013-ին ռազմական հեղափոխության բռնկումից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ոստիկանների սպանության համար:
Ինչպես հայտնում է Reuters-ը, այս վճիռը կարող է ևս մեկ անգամ բողոքարկվել: Գործով մեղադրյալ է անցնում 156 մարդ, որոնց մեծ մասի համար երկարամյա ազատազրկում է սահմանվել: Դատական գործն ստացել է «Կիրդասա միջադեպ» անվանումը` ըստ «Մուսուլման եղբայրներ» շարժման հսկողության տակ գտնվող թաղամասի անվանման, որտեղ տեղի է ունեցել ոստիկանների սպանությունը:
Իսլամիստ զինյալները նռնակներ էին նետել Գիզա նահանգի Կիրդասա ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ 2013-ի օգոստոսին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



