ԱՄՆ-ում օտարերկրյա ներդրումները կտրուկ նվազել են, ըստ վերլուծաբանների՝ Թրամփի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԱրտասահմանյան ձեռնարկությունների անմիջական ներդրումներն ամերիկյան տնտեսության մեջ կտրուկ նվազել են:
Ինչպես փոխանցում է DW.com-ը` մեջբերելով ԱՄՆ-ի վիճակագրական գերատեսչության տվյալները, խոսքը մասնավորապես Գերմանիայից արվող ներդրումների մասին է: Տնտեսական վերլուծության բյուրոյի տվյալներով` 2017 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ում արտասահմանյան ուղիղ ներդրումների ծավալը կազմել է 83.6 մլրդ դոլար, որը շուրջ 40 տոկոսով ավելի քիչ է, քան 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Աղբյուրն ընդգծում է, որ հատուկ զսպվածություն են դրսևորել գերմանական ընկերությունները, որոնք 2016-ի 4-րդ եռամսյակում 1.41 մլրդ դոլար են ներդրել ԱՄՆ-ում արտադրական հզորության ընդլայնման համար, որը 4 մլրդ-ով ավելի քիչ է, քան նույն տարվա երրորդ եռամսյակում: 2017-ի առաջին եռամսյակում այդ ցուցանիշը հասել է 992 մլն դոլարի:
Ինչպես նշում են վերլուծաբանները, անորոշությունը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի հայտարարություններով, որոնք նա արել է դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ:



