Իրաքցի զինվորականները հետ են գրավել Մոսուլում ԻՊ-ի վերջին հենակետերը
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի կառավարական ուժերը գրավել են արևմտյան Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող վերջին թաղամասերից ևս մի քանիսը:
Ինչպես հաղորդում է Press TV-ն, «Նինվե» ազատագրական գործողության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աբդուլ Ամիր Յարալայի հայտարարմամբ` իրաքյան դաշնային ոստիկանությունն ամբողջական վերահսկողություն է հաստատել Բաբ ալ-Հադիդ թաղամասում և շուկայում:
Իրաքցի զինվորական պաշտոնյան նշել է, որ անվտանգության ծառայությունն իսլամիստներից հետ է գրավել նաև արևմտյան Մոսուլի Iron Bridge կամուրջը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իսլամիստ գրոհայինները շուրջ 900 բնակչի են հավաքել Հավիջա շրջանում վերջին մի քանի օրում և տեղափոխել նրան անհայտ ուղղությամբ:
Իրաքյան կառավարական ուժերը Մոսուլի ազատագրմանն ուղղված ռազմարշավը սկսել են 2016-ի հոկտեմբերի 17-ին, իսկ այս տարվա հունվարին վերահսկողություն են հաստատել արևելյան Մոսուլում:



