Թուրքիայում զինվորների զանգվածային թունավորման հերթական դեպքն է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան չեն դադարում ցնցել զինվորների զանգվածային թունավորման շարունակական դեպքերը, այս անգամ Էդիրնե քաղաքի զինվորական զորամասի 14 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց, գրում է demokrathaber.org կայքը:
Վերջին ամսում սա Թուրքիայում զինվորների զանգվածային թունավորման արդեն 5-րդ դեպքն է:
Օրեր առաջ 87 զինվոր հոսպիտալացվել էր Մուղլայում, իսկ ավելի վաղ 730 զինվոր թունավորվել էր Մանիսա նահանգի զորամասերից մեկում:
Նույն օրերին Թուրքիայի Կաստամոնու քաղաքի զորամասերից մեկում Ռամադանի պահքի ժամի ավարտից հետո տոնական ընթրիքի մասնակցած զինվորներից 38-ը հոսպիտալացվել են:
Հիվանդանոցում հայտնված զինվորներից մեկը պատմել էր, թե սնունդ արտադրող ընկերությունը, որից իրենց հրամցրել են ուտելիքը, պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



