Բժիշկները բավարար են գնահատել բեռնատար գնացքին բախված «Volkswagen»-ի վարորդի վիճակը
ОБЩЕСТВОԲժիշկները բավարար են գնահատել Հարավ-Կովկասյան երկաթուղու 190-րդ կմ-ին բեռնատար գնացքին բախված «Volkswagen»-ի վարորդի վիճակը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Հուլիսի 2-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Կովկասյան երկաթուղու 190-րդ կմ-ին՝ Վարդենիս-Զոդ հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար գնացքը բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է երկաթգծում. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 190-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան բախվել է գնացքի վագոնին, ինչի հետևանքով մարդատար ավտոմեքենայի վարորդը (ԼՂՀ քաղաքացի՝ 1989 թ. ծնված Դ. Փ) ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»:



