Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը վաղաժամ ազատ է արձակվել
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը վաղաժամ ազատ է արձակվել, հայտնում է Haaretz թերթը: Նա բանտը լքել է հուլիսի 2-ի առավոտյան 16,5 ամսվա բանտարկությունից հետո: Նշվում է, որ նա պետք է ամիսը երկու անգամ ոստիկանություն ներկայանա: Նա նաև պետք է նախկին կալանավորի վերականգնան կուրս անցնի: 2016 թ. փետրվարին հաղորդվում էր, որ Օլմերթը սկսել է կրել 19 ամսվա ազատազրկման պատիժը: Օլմերթը մեղավոր էր ճանաչվել Երուսաղեմում «Հոլիլենդ» բնակելի համալիրի շինարարության ժամանակ կաշառք վերցնելու համար: Ըստ դատարանի՝ Օլմերթն իր եղբայր Յոսի Օլմերթից, որը միջնորդ է եղել նախկին վարչապետի և ձեռնարկատեր Շմուել Դահների միջև, ստացել է մոտ 143 հազար դոլար:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



