Օրիգինալ բաղադրատոմսեր. տորթ «Թռչնի կաթ»՝ պատրաստված սպիտակաձավարով
ЛАЙФԲաղադրիչներ Շերտերի համար 1. Կարագ – 130 գ 2. Շաքարավազ – 250 գ 3. Ձու – 4 հատ 4. Ալյուր – 160 գ 5. Փխրեցուցիչ – 1 թ/գ 6. Կակաո – 15 գ Կրեմի համար 1. Վանիլին – 1 թ/գ 2. Կարագ – 300 գ 3. Շաքարի փոշի – 200 գ 4. Սպիտակաձավար – 50 գ 5. Կաթ – 0.5 լ 6. Կիտրոն – 2 հատ Շոկոլադե ջնարակի համար 1. Թթվասեր – 100 գ 2. Կակաո – 4 թ/գ 3. Շաքարավազ – 120 գ 4. Կարագ – 40 գ Պատրաստման եղանակը 1. Հարիչի թասի մեջ լցնել 130 գ կարագ, ավելացնել 1 թ/գ վանիլին և 250 գ շաքարավազ: Հարել բարձր արագությամբ և չընդհատելով հարելը՝ հատ-հատ ավելացնել 4 ձուն: 2. Առանձին թասի մեջ լցնել 160 գ ալյուրը և 1 թ/գ փխրեցուցիչը: Լցնել ալյուրը ձվային խառնուրդի մեջ, լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը: 3. Ստացված խմորը բաժանել 2 մասի: Մի մասի մեջ ավելացնել 15 գ կակաո և լավ խառնել: 4. Թխել շերտերը թխման համար նախատեսված թղթով պատված 26 մ կաղապարների մեջ 180 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում՝ 25 րոպե: 5. Քանի դեռ շերտերը թվում են, եփել սպիտակաձավարը: Սառը ջրով թրջած թասի մեջ լցնել 0.5 լ կաթ, հասցնել եռման աստիճանի և ինտենսիվ խառնելով՝ լցնել 50 գ սպիտակաձավարը: 6. Եփել ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով մոտ 10 րոպե: Պատրաստի շիլան սառեցնել՝ մինչև սենյակային ջերմաստիճանի: 7. Թխված շերտերը հանել, սառեցնել, կիսել 2 մասի: Այսպիսով ստացվում են 2 սպիտակ և 2 շոկոլադային շերտ: 8. Պատրաստել սպիտակաձավարով կրեմը: Սառած շիլայի մեջ ավելացնել 2 կիտրոնի կեղևը և հյութը: Լավ խառնել, դնել մի կողմ: 9. Լասի մեջ լցնել 300 գ կարագ և 200 գ շաքարի փոշի, լավ հարել: Դադարեցնելով հարելը՝ 3-4 անգամից ավելացնել սպիտակաձավարի շիլայի և կիտրոնի խառնուրդը: 10. Կրեմը պատրաստ է: Սկսել տորթի հավաքելը: Առաջին շերտը պատել կրեմի 1/3 մասով: 11. Վրան դնել մյուս գույնի շերտը, պատել կրեմի 1/3 մասով: Դնել ևս մեկ շերտ, պատել մնացած կրեմով, վրան դնել վերջին շերտը և ուղարկել սառնարան: 12. Պատրաստել շոկոլադե ջնարակը: Թասի մեջ լցնել 100 գ թթվասերը, ավելացնել 20 գ կակաոն և 120 գ շաքարավազը: Խառնել: 13. Դնել կրակի վրա և անընդհատ խառնելով՝ հասցնել եռման աստիճանի: Եռացող զանգվածի մեջ ավելացնել 20 գ կարագ: Անընդհատ խառնելով՝ եփել 3-4 րոպե: 14. Վերցնել ջնարակը կրակից, լավ խառնել, թողնել սառչի: Հանել սառնարանից տորթը և պատել խնձորի պովիդլոյի բարակ շերտով: 15. Պովիդլոյի վրայից քսել շոկոլադե ջնարակը: Կարելի է ջնարակով տորթը պատել մի քանի շերտով: Դնել սառնարանը:



