Խոլերայի համաճարակի զոհերի թիվը Եմենում հասել է 1500-ի
МЕЖДУНАРОДНОЕԵմենում խոլերայի համաճարակի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1500-ի: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն` մեջբերելով Եմենում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչին:
ԱՀԿ-ի տվյալներով` ներկա պահին խոլերայով հիվանդ անձանց թիվը կարող է կազմել մինչև 246 000: Միևնույն ժամանակ նշվում է, որ վերջին երկու ամսում վարակով հիվանդացածների թիվը մեծացել է տասնյակ անգամ` ավելի վաղ գրանցված տվյալների համեմատ:
Խոլերայի համաճարակի բռնկումը Եմենում գրանցվել է ապրիլի 27-ին: ԶԼՄ-ների փոխանցմամբ` համաճարակը տարածվում է մարտական գործողությունների ֆոնին:
Զինված հակամարտությունը Եմենում շարունակվում է 2014 թվականից ի վեր և ավելի քան 10 000 խաղաղ բնակչի կյանք է խլել:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира
5
Пять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА



