Ադրբեջանից ապրանք ներկրելու արգելք չկա, պարզապես հայ լինելով՝ դա չի ընդունվում. ՊԵԿ նախագահ
ОБЩЕСТВОԱդրբեջանից ապրանք ներկրելու արգելք չկա, ուղղակի բարոյական խնդիր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
«Այսօր արգելք չկա, ուղղակի էմոցիոնալ է… Ես մի քանի անգամ ասել եմ՝ լավ բան չեն արել, ճիշտ չեն արել»,-ասաց Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին ամիսներին ադրբեջանական ապրանք ներկրելու դեպքերին:
Հարցին՝ եթե համապատասխան փաստաթղթերով, առանց օրինախախտումների ներկրեն, դարձյալ կարգելե՞ն, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Զուտ էմոցիոնալ առումով հայ լինելով՝ չի ընդունվում: Էսօր համապատասխան վայրերում այդ մարդիկ իրենց պատիժը կրում են, որոնք որոշակի գումարի դիմաց թույլատրել են նման բան»:
Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանից խնձոր, սոդա, աղ ներկրելու գործով ձերբակալվեցին մաքսային աշխատակիցներ, որոնք նպաստել էին մաքսանենգ ճանապարհով Ադրբեջանից Հայաստան ներկրել նշված ապրանքերը:



