Լոնդոնում հազարավոր ցուցարարներ պահանջում են Թերեզա Մեյի կառավարության հրաժարականը
МЕЖДУНАРОДНОЕՏասնյակ հազարավոր մարդիկ շաբաթ երթով անցել են Լոնդոնի կենտրոնական փողոցներով` պահանջելով վարչապետ Թերեզա Մեյի ղեկավարությամբ գործող կառավարության հրաժարականը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, բողոքի ակցիան ստացել է Not one day more («Ոչ մի օր ավել») անվանումը: Ակցիայի կազմակերպիչը The People's Assembly Against Austerity («Կոշտ տնտեսության դեմ ազգային ժողով») խումբն է եղել:
Ցուցարարաները նախ հավաքվել էին BBC հեռարձակող ընկերության գլխավոր գրասենյակի շրջանում: Երթը Թրաֆալգար հրապարակով ընթացել է դեպի երկրի գլխավոր կառավարական շենքերի փողոց:
Ցույցի կազմակերպիչների հայտարարության մեջ ասվում է, որ իրենք դեմ են կոշտ տնտեսական միջոցներին, կրճատումներին և սեփականաշնորմանը հակված կառավարությանը:
Times ամսագրի պատվերով հունիսին անցկացված հասարակական հարցման տվյալների համաձայն` Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինն ժողովրդականություն վայելելով առաջին անգամ առաջ է անցել Մեյից: Նրան վարչապետի պաշտոնում ցանկանում է տեսնել հարցվածների 35 տոկոսը, իսկ Մեյին աջակցում է 34 տոկոսը:



