Սա Պոմպեյի վերջին օրն է. Քադիրովը` Գերմանիայում միասեռական ամուսնություններն օրինականացնելու մասին
МЕЖДУНАРОДНОЕՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Instagram-ի իր էջում գրառում է կատարել` Գերմանիայում միասեռական ամուսնությունների օրինականացումը համեմատելով Պոմպեյի վերջին օրվա հետ:
«Ես մի նորություն կարդացի Գերմանիայի բունդեսթագից, նայեցի դահլիճի արձագանքին և մտածեցի, որ դա Պոմպեյի վերջին օրն է: Մենք, ընդհակառակը, համոզված ենք, որ պետք է ձգտել ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը: Այլընտրանք ընտանիքին չկա և երբեք չի լինի»,- Gazeta.ru-ի փոխանցմամբ` գրել է Քադիրովը:
Չեչնիայի ղեկավարի կարծիքով` ամուր, առողջ ընտանիքում բարոյապես կայուն, պարկեշտ, ծնողներին հարգող և հայրենիքը սիրող մարդիկ են մեծանում:
Հունիսի 30-ին Գերմանիայի բունդեսթագը օրենք է ընդունել միասեռական ամուսնությունների թույլատրման մասին: Փաստաթուղթը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին թույլ է տալիս գրանցել իրենց հարաբերությունները և երեխաներ որդեգրել: Միևնույն ժամանակ հայտնի է, որ կանցլեր Անգելա Մերկելը դեմ է քվեարկել օրենքի ընդունմանը:



