Իսլամիստ գրոհայինների պատճառով շուրջ 400 000 բնակիչ տեղահանվել է Ֆիլիպինների Մարավի քաղաքից
МЕЖДУНАРОДНОЕԻսլամիստ գրոհայինները գրավել են Ֆիլիպինների հարավում գտնվող Մարավի քաղաքը` ստիպելով շուրջ 400 000 բնակիչների հեռանալ իրենց տներից:
Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը` մեջբերելով երկրի իշխանություններին, որոնք նախազգուշացնում են փախստականների շրջանում հիվանդության տարածման և հոգեբանական վնասի մասին:
Մարավին, որը համարվում է մեծամասամբ քրիստոնյա բնակչություն ունեցող ֆիլիպինների մահմեդական մայրաքաղաքը, վերածվել է ուրվական քաղաքի, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետևորդները սկսեցին գրոհել քաղաքը մայիսի 23-ին:
Ավելի քան մեկ ամիս շարունակ կառավարությունը կործանիչներ է տեղակայել քաղաքի մոտակայքում` հարվածներ հասցնելով գրոհայինների զինապատ մեքենաների ու դիրքերի ուղղությամբ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



