Բանակը հեշտ ծառայության վայր չի. Մովսես Հակոբյանը՝ նորակոչիկներին
ОБЩЕСТВОԿարծում եմ, որ պատասխանատվության զգացումով եք գնում հայրենիքին ծառայելու, որովհետև չեք կարող ավելի պակաս լինել, քան ձեր ավագ սերունդը, հակառակը, պետք է ապացուցեք, որ արժանի եք ձեր հայրերի զավակը լինելուն: Այս մասին այսօր 2017թ.-ի ամառային զորակոչի ժամանակ կենտրոնական հավաքակայանում նորակոչիկների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Նա խորհուրդ տվեց զորակոչիկներին լինել ուժեղ հոգեպես, ֆիզիկապես: «Խոսելով չէ... Ուժեղը նա է, ով զենքին լավ տիրապետում է, մարտի դաշտում կարող է խուսանավել: Դա կհասկանաք, երբ առաջին ականը պայթի, երբ առաջին փամփուշտը ձեր ականջի տակը վզզա, այդ ժամանակ խոսքերը կդադարեն, կգործի ձեր բազկի ուժը»,- ասաց նա:
Մովսես Հակոբյանն ասաց, որ բանակը հեշտ ծառայության վայր չի, առավոտյան ժամը վեցին պետք է «վերկենաք, առավոտի ֆիզո, մարտավարական... սաղ օրը չլելու են, հետո գալու եք քնեք»: ԶՈՒ ԳՇ պետը հարցրեց՝ «պատրա՞ստ եք», ինչին նորակոչիկները դրական արձագանքեցին:



