Աբրահամ Լինքոլնի մերօրյա նմանակը․ տեսեք, թե որքան նման են նրանք
ЛАЙФԱՄՆ Ջոնսթաուն քաղաքում գտնվող մոլերից մեկի Vitamin world խանութի հաճախորդները ամեն անգամ գնումների գնալիս շփոթության մեջ են ըկնում․ նրանց սպասարկող աշխատակիցը կարծես երիտասարդ Աբրահամ Լինքոլնը լինի։ Շատերն են մի պահ կանգ առնում ու ասում․ «Ինձ թվաց՝ Աբրահամն եք»։ Իսկ աշխատակիցը ժպտում է ու պատասխանում․ «Ո՞ր Աբրահամը։ Մեր գերդաստանում շատ Աբրահամներ կան»։
Լուսանկարի աջ հատվածում պատկերված է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը, իսկ ձախ կողմում Ռալֆ Լինքոլնն է՝ նրա 11-րդ սերնդի ներկայացուցիչը, երրորդ գծով զարմիկը։ Հենց նա է այն երիտասարդը, ում հանդիպողները մի քանի վայրկյան շփոթված կանգնում են, ապա զարմացած տոնով հարցնում նրա ով լինելը։

Ռալֆ Լինքոլնի մասին ավելի մանրամասն ներկայացված է իր անձնական կայքում։ Այնտեղ գրված է․
«Ես Ռալֆ Լինքոլնն եմ։ Պատիվ ունեմ ասելու, որ Աբրահամ Լինքոլնի 11-րդ սերնդի ներկայացուցիչն եմ․ այն մարդը, ում մեծ պապիկը ԱՄՆ մեծագույն նախագահներից մեկն էր։ Եթե Փենսիլվանիայում այցելեք Ֆեյիթ շրջան, կգտնեք մի փոքր, ոչ աչքի ընկնող գերեզման, ուր թաղված են Լինքոլնի ընտանիքի անդամները, այդ թվում՝ Աբրահամ Լինքոլնի մեծ մորեղբայր Մորդքայը, ով կռվել է հեղափոխական պատերազմում, և նրա որդի Բենջամինը։ Մորֆքայ Լինքոլնն իմ մեծ պապիկն է՝ 5-րդ գծով, ինչի շնորհիվ էլ ստացվում է, որ ես նախագահ Լինքոլնի՝ երրորդ գծով զարմիկն եմ»։



