Նույն վայրը՝ սիրողական և պրոֆեսիոնալ լուսանկարիչների խցիկներում (լուսանկարներ)
ЛАЙФՅուրաքանչյուր լուսանկարիչ իր ձևով է ներկայացնում իր տեսածը՝ մարդկանց, փողոցները և բնությունը: Հաճախ նույն տեղանքը կամ մարդը կարող են այնքան տարբեր լինել երկու լուսանկարիչների աշխատանքներում, որ առաջին հայացքից անճանաչելի են թվում:
Վերջերս համացանցում տարածում են գտել Vijce ծածկանունով գերմանացի լուսանկարչի աշխատանքները, որոցում ամենագորշ և անշուք տեղանքները վերածվում են հետաքրքիր և հիշվող վայրերի:
«Անկեղծ ասած՝ իմ ամենասիրելի կադրերն արել եմ ամենատգեղ վայրերում: Իհարկե, բարդ է սովորական վայրերում յուրահատուկ բաներ գտնել, սակայն հենց սա է փողոցային լուսանկարչության նպատակը և իմաստը», - ասել է լուսանկարիչը:
Նրա խոսքով՝ կապ չունի, թե ինչքան անշուք և անհետաքրքիր է տեղանքը, ուղղակի անհրաժեշտ է մի քիչ երկար հետևել տեսարաններին և նկատել բաներ, որոնք անտեսանելի են մնում անցորդների մեծամասնության համար:
Bored Panda-ն հրապարակել է նույն վայրի լուսանկարները, որոնք հեղինակել են սիրողական լուսանկարիչները՝ համեմատելով դրանք Vijce-ի աշխատանքների հետ:














