Դալիթան, Ալիկը, Ալբերտոն, Արփին և այլք՝ Նվագախմբի երեխաները մյուզիքլում
ЛАЙФ«ArmStar»-ը, «Ucom» ընկերությունը և Արմենիա Պրեմիումը ներկայացնում են նոր նախագիծ՝ «Նվագախմբի երեխաները»: Այն հայրենական հեռուստատեսության առաջին մանկապատանեկան երաժշտական բազմասերիանոց ֆիլմն է: Մյուզիքլում գործողությունները զարգանում են երևակայական երաժշտական դպրոցում, որտեղ իրենց ուսումնառության ընթացքում հերոսները հաջողացնում են հայտնվել տարատեսակ զվարճալի ու խնդրահարույց իրավիճակներում, որոնցից դուրս գալու համար ստիպված են ցուցաբերել միասնականություն, հնարամտություն ու կամքի ուժ։ Սա մյուզիքլ է, որտեղ երեխաները ծանոթանում են երաժշտական գիգանտների հետ, որը հսկայական կրթադաստիարական նշանակություն ունի: Երաժշտական նոր նախագծի նկարահանումներն արդեն իսկ մեկնարկել են, ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է: Նախագծում ընդգրկված են միջազգային մրցույթների տարբեր տարիների մասնակիցներ, երգի ու պարի ոլորտում հաջողությունների հասած երեխաներ, ինչպես նաև արդեն հանրությանը հայտնի կատարողներ: Երեխաներին ընտրելու համար դեռ փետրվար ամսին քասթինգ է անցկացվել բոլոր երաժշտական դպրոցներում: Արդյունքում ֆիլմի հերոսները ընտրվել են իրենց երաժշտական և թատերական կարողությունների շնորհիվ: Մյուզիքլում նկարահանվող երեխաների թվում են Դալիթան, Մկրտիչ Արզումանյանի և Գրիգոր Դանիելյանի որդիները՝ Ալիկն ու Ալբերտոն, դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստր Արփին, Աշոտ Ղազարյանի թոռնուհին, և այլք: Կազմակերպիչները նշում են, որ նախագծում տաղանդավոր են բոլորը և կլինեն այնպիսի երեխաներ, ում հեռուստադիտողը դեռ չի ճանաչում, ովքեր իրենց կարողություններով կզարմացնեն նրանց:






