Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ռուսաստանը պետք է շարունակի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ. ՌԴ Ռազմավարական մշակումների կենտրոնի հայեցակարգ

МЕЖДУНАРОДНОЕ

Ռուսաստանի Ռազմավարական մշակումների կենտրոնն առաջիկա տարիների համար երկրի տնտեսական զարգացման ծրագրից հետո հրապարակել է նաև ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի ղեկավարած կենտրոնի հրապարակած հայեցակարգը ներառում է մի շարք մոտեցումներ, որոնք վերաբերում են ԵԱՏՄ զարգացմանը, ՀԱՊԿ-ին, ՌԴ արտաքին քաղաքականությանը հետխորհրդային տարածքում. խոսվում է նաև ԼՂ հակամարտության կարգավորման մասին:  

«Ռուսաստանը և հարևան երկրները բախվում են անվտանգության ընդհանուր մարտահրավերների: Դա հրամայական է դարձնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առկայությունը, որպես հետխորհրդային տարածքում առաջատար ռազմաքաղաքական ինստիտուտի»,- նշվում է հայեցակարգում:

Հեղինակներն ընդգծում են, որ ահաբեկչության և արմատական իսլամիզմի սպառնալիքը ՀԱՊԿ երկրների համար առանցքայիններից մեկն է: Հիմնական ռիսկերը կապված են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ: Մերձավոր Արևելքում իրավիճակի ընդհանուր վատթարացումը բացասական է անդրադառնում նաև Կենտրոնական Ասիայի կայունության վրա:

«Ռուսաստանը պետք է նպաստի ՀԱԿՊ ներուժի զարգացմանը, արագ արձագանքման ուժերի ամրապնդմանը,  ինչպես նաև հակաահաբեկչական բաղադրիչի կատարելագործմանը: Կարևոր են նաև ՀԱՊԿ շրջանակում համագործակցության այլ ուղղությունները, այդ թվում՝ օդատիեզերական պաշտպանության ընդհանուր համակարգի զարգացումը»,- շեշտվում է փաստաթղթում:

Ընդգծվում է, որ հետխորհրդային տարածքում պահպանվում են մի շարք սառեցված հակամարտություններ՝ հավելելով, որ Ռուսաստանը պետք է շարունակի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հանդես գալով որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության միջև:

Հայեցակարգում նշվում է, որ հետխորհրդային տարածքը վերածվել է Ռուսաստանի և Արևմուտքի (ԵՄ և ՆԱՏՕ) կառույցների մրցակցության ասպարեզի: Հեղինակները հավելում են սակայն, որ արևմտյան կառույցներին ինտեգրումը կամ նրանց հետ սերտ համագործակցությունը երկարաժամկետ հեռանկարում կմնա գրավիչ ծրագիր հետխորհրդային տարածքի երկրների համար:

«Ռուսաստանը ևս հետաքրքրված է արևմտյան կառույցների հետ համագործակցությամբ՝ հարցերի լայն շրջանակով: Ռուսաստանին  անհրաժեշտ է ողջամիտ, հետևողական և գրավիչ ծրագիր հետխորհրդային տարածքի համար: Նա չի կարող և չպետք է հիմնվի նեոիմպերիալիստական հիմքերի, կամ Արևմուտքի  հետ կոշտ դիմակայության վրա: Պահանջվում է ապահովել իրավահավասար խորը փոխգործակցություն ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան  նախաձեռնությունների հետ»,- նշվում է փաստաթղթում:  

Հայեցակարգի հեղինակները շեշտում են, որ Եվրասիական տնտեսական միության ի հայտ գալը որակյալ քայլ է դեպի առաջ՝ հետխորհրդային տարածաշրջանում փոխշահավետ և իրավահավասար ինտեգրացիոն կառույցների ստեղծման ուղղությամբ:

«Ռուսաստանը պետք է շարունակի տնտեսական միավորման հիմքի ստեղծումը՝ խուսափելով տալով քաղաքական բախումներից: ԵԱՏՄ-ն երիտասարդ ինտեգրացիոն միավորում է: Պահանջվում է նշանակալի աշխատանք անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման, ընդհանուր տարածքների ստեղծման, Միության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Եվրասիական տնտեսական միությունն ունի միջազգային համագործակցության նշանակալի ներուժ: Անհրաժեշտ է զարգացնել Վիետնամի հետ ազատ առևտրի գոտու դրական փորձը, խթանել գործընկերային կապերը այլ երկրների և ինտեգրացիոն միավորների հետ: Այդ կապերում հատուկ տեղ պետք է զբաղեցնի ԵԱՏՄ-ի և չինական «Մետաքսի ճանապարհ» ծրագրի զուգակցումը: ԵԱՏՄ-ն պետք է ձգտի ԵՄ-ի կողմից որպես իրավահավասար գործընկերոջ ճանաչմանը, ապահովի ԵՄ-ԵԱՏՄ ապաքաղաքական երկխոսությանը»,- նշվում է Ռազմավարական մշակումների կենտրոնի հրապարակած հայեցակարգում:        

2016 թվականի ապրիլի 30-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ալեքսեյ Կուդրինին նշանակել էր նախագահին կից տնտեսական խորհրդի նախագահի տեղակալ: Ներկայումս Կուդիրինը գլխավորում է Ռազմավարական մշակումների կենտրոնը՝ լրագրողներին տեղեկացնելով, որ Պուտինի հանձնարարականով զբաղվելու է 2018-ից հետո Ռուսաստանի զարգացման ռազմավարությամբ՝ տարբեր ուղղություններով:

Արմեն Խաչատրյան

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай