Թբիլիսիում երկուշաբթին ոչ աշխատանքային են հայտարարել՝ փրկարարական աշխատանքները հեշտացնելու համար
ОБЩЕСТВОԹբիլիսիում երկուշաբթի՝ հունիսի 15-ը ոչ աշխատանքային օր է հայտարարվել: Համապատասխան հանձնարարությունը ստորագրել է երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: «Որոշումն ընդունվել է ջրհեղեղի հետեւանքները վերացնելու աշխատանքների ընթացքում տրանսպորտի հոսքը նվազեցնելու նպատակով»,-հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից:
Ոչ աշխատանքային ռեժիմը չի վերաբերում վերականգնողական աշխատանքներում ներգրավված կառույցների վրա՝ արտակարգ շտաբ, ՆԳՆ, Առողջապահության նախարարություն, Թբիլիսիի քաղաքապետարան, Ֆինանսների նախարարություն, Ազգային բանկ եւ առեւտրային բանկեր:
Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը հունիսի 15-ին սգո օր է հայտարարել ողջ երկրում:
Նշենք, որ հեղեղումը Թբիլիսիում եղել է կիրակի գիշերը, աննախադեպ տեղատարափից հետո։ Վերջին տվյալներով զոհվել է 13 մարդ, 16 անհետ կորած, ավելի քան 30 հոգի վիրավորվել: Տարերքը վնասել է մայրաքաղաքի ճանապարհներն ու ենթակառուցվածքները։ Հեղեղվել էր նաեւ գազանանոցը, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։
Թբիլիսիի կենտրոնական շրջաններում շարունակվում է փախած կենդանիների որոնումը, շրջում են ուղղաթիռներ, բնակիչներին կոչ են արել դուրս չգալ փողոց։



