Քաղաքագետ․ Հայաստանը Սաուդյան Արաբիայի թիրախների ցանկում է
ПОЛИТИКАՀայաստանը Սաուդյան Արաբիայի թիրախների ցանկում է։ Այս մասինNEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
Նրա խոսքով Սաուդյան Արաբիան բավականին վտանգավոր երկիր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի ու առաջին հերթին՝ տարածաշրջանային ajn պետությունների համար, որոնք սունի մեծամասնություն ունեն։ «Սաուդյան Արաբիան իր դավանած աղանդի միջոցով հավակնում է աշխարհում գերիշխանության ու չի խնայում ռեսուրսներ այդ խենթ մտահղացումն իրականցնելու համար։ Հայաստանը փոքր, աննշան, անպաշտպան տարածք է թագավորության համար, ու կասկած չի կարող լինել, որ այդքան մոտ գտնվելով Արաբական թերակղզուն ու լինելով Եվրոպայի ճանապարհին, այն , թեկուզ եւ դեռ ոչ բացահայտ, բայց պարտադիր մտնում է սաուդյան թիրախների ցանկ»,- շեշտեց Մարտիրոսյանը։ Թագավարության նոր գահաժառանգ արքայազնը, շարունակեց նա, հսկայական նկրտումներ ունի։ «Նա անփորձ է ու ավելի կտրուկ արտաքին քաղաքականություն է վարում՝ իր հորեղբայրների համեմատ։ Թե դա որքանով է վտանգավոր բոլորի համար՝ բարդ չէ կռահել»,- հավելեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ գահաժառանգ արքայազնի փոփոխության հետեւանքով տիտղոսը Մուհամեդ բեն Նաիֆից անցել է 31-ամյա Մուհամեդ բեն Սալմանին։



