Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Իրաքյան Քուրդիստանի անկախությունը ժամանակավրե՞պ է

МЕЖДУНАРОДНОЕ
ԱՄՆ ԿՀՎ էքս–ղեկավար և Աֆղանստանում ու Իրաքում միջազգային ուժերի հրամանատար Դավիթ Պետրեուսը տեսակետ է հայտնել, որ եթե իրաքյան Քուրդիստանը կամենում է գոյատևել որպես անկախ պետություն՝ պիտի նաև պայմանավորվի կենտրոնից ստանալիք հարստության հարցում և օրական առնվազն 800000 բարել նավթ արտահանի, այն էլ՝ 105 դոլար սակագնով: «Կարծում եմ, վերջին հաշվով, քրդերն անկախության իրավունք ունեն: Միևնույն ժամանակ՝ նրանց շատ բան է պետք ստանալ»,– հայտարարել է Պետրեուսը Ավստրալիայի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում կազմակերպված հանդիպման ժամանակ, որին նաև քուրդ գործիչներ են ներկա եղել: Պետրեուսը նշել է, որ այդ հաշվարկներն ամենայն մանրամասնությամբ են արվել ԿՀՎ–ի փորձագետների կողմից: Նաև պնդել է, որ գործընթացը պիտի կազմակերպել ոչ թե ընդդեմ ինչ–որ մեկի, այլ հանուն անկախության և բացառապես՝ խաղաղ ճանապարհով: «Դա պիտի շատ բարեկամական անջատում լինի Բաղդադից և լավ գործարք՝ Անկարայի հետ, քանի դեռ նրանք որևէ գործողության չեն դիմել»,– հուշել է Դավիթ Պետրեուսը, որին, ի դեպ, միջազգային մամուլը վերջերս էր անդրադարձել՝ հայտնի Բիլդերբերգյան ակումբում, իբր, թուրքերին անմիջականորեն զսպելու տեսակետին հակադրվելու և քրդական անկախության հարցով Անկարայի ու Բաղդադի հետ չբանակցելու տիրույթում:
 
Չգիտենք՝ այդպես է, թե ոչ, բայց ակնհայտ է, որ Պետրեուսը հաստատ չի ողջունում գոնե այն փաստը, որ քրդերը որոշել են Բաղդադի ակտիվ ընդդիմության պայմաններում այս տարվա սեպտեմբերի 25–ին անկախության հանրաքվե անցկացնել, այն էլ՝ նաև վիճելի տարածք համարվող նավթառատ Կիրկուկում: Ինչպես գիտեք՝ 2014–ին իրաքյան բանակը խուճապահար փախավ քրդերով կոմպակտ բնակեցված այս հատվածից՝ տարածքը փաստացի ԴԱԻՇ–ին հանձնելով: Սակայն, շատ չանցած, այստեղ հայտնվեց քրդական ՓԵՇՄԵՐԳԱ–ն, իսկ այժմ, երբ ԴԱԻՇ–ը պարտության է մատնվում ամենուր, կառավարական զորքերի մուտքը կարող է ուղիղ ռազմական կոնֆլիկտ հրահրել այս ագամ էլ Բաղդադի և Էրբիլի միջև՝ վիժեցնելով նաև անկախության հանրաքվեի անցկացումը:
 
Քրդերը սա անարդարացի են համարում՝ պնդելով, որ պատմականորեն իրենցը դարձած այդ տարածքների պաշտպանության համար իրենք բոլորից ավելի մեծ ջանք են թափել ու ավելի շատ զոհեր տվել: Բացի այդ՝ Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար և Դեմոկրատական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանին, հիմնվելով Քրդական բանվորական կուսակցությունից անջատվելու և Թուրքիայի հետ գործակցելու՝ վերջին տարիների նախադեպի վրա, հույս ունի, որ հետագայում էլ Անկարայի հետ խնդիրներ չեն լինի: Ավելին՝ Բարզանին, Էրդողանի հորդորով, դեմ է արտահայտվել Սիրիայի հյուսիսում հերթական անկախ քրդական պետություն ձևավորելու՝ Սիրիայի քրդերի որոշմանը, որովհետև, ճիշտ Էրդողանի նմանությամբ, նախ՝ մտահոգված է հեղափոխական տրամադրություններով ու մարքսիստական աշխարհայացքով՝ Սիրիայի աշխարհիկ Ռոժանայով, որը կհակադրվի իր կիսաֆեոդալական ռեժիմին, բացի այդ՝ տագնապում է, որ այն կվտանգի սեփական անկախության հանդեպ Թուրքիայի քիչ թե շատ լոյալությունը:
 
Պարզ է, որ այժմ արդեն քրդերից շատերն են Բարզանիին դավաճան համարում, որովհետև մի կողմից՝ նա սադրում է Բաղդադին, մյուս կողմից, ընդդիմանալով Սիրիայի ազգակիցներին, գործակցում է Էրդողանի հետ՝ նպատակադրվելով դեռ իրեն չպատկանող նավթը Ջեյհանի խողովակաշար հասցնել:
 
Հանգամանք, որն, ինչպես տեսանք, մտահոգում է նաև ԿՀՎ նախկին ղեկավարին: Անկարային լավ գործարքում համոզելուն զուգահեռ՝ նա կարևորում է նաև Բաղդադի խնդիրը, բազում զոհողությունների գնացած քրդերին հորդորելով շտապողականության գնով ձեռք բերված անկախությունն ամիջապես էլ մեծ հիասթափություն չդարձնել: «Կարծում եմ՝ հենց քաղաքական հակասությունների և ֆինանսական ներկայի դրության պատճառով է, որ քրդերը դեռ մի որոշ ժամանակ պիտի համաձայնեն Իրաքի կազմում լինել»,– նույն ինստիտուտում հայտարարել է ԿՀՎ էքս–ղեկավարը՝ հավանաբար, ակնարկելով, որ հակասություն ասվածը նաև քրդերին է վերաբերում: Ի վերջո, գաղտնիք չէ, որ այս պայմաններում հիմա շատերն են փորձում վերջ դնել փաստացի 1 տարի ոչ լեգիտիմ գործող Բարզանիի կլանին, և նրանք քիչ չեն՝ Պատրիոտական կուսակցության նախագահ Ջալալ Թալաբանի, Գորրան՝ Փոփոխություններ շարժման ղեկավար Նիչերվան Մուստաֆան, որը քրդերին հատկացված աթոռների 1/4–ին է տիրապետում խորհրդարանում և այլն: Ցանկը կարելի է բավական երկար շարունակել: Այնպես որ՝ մեծ նշանակություն է պետք տալ փաստին, որ չնայած իրաքյան քրդերի 90%–ը կողմ է անկախությանը, բայց ոչ բոլորն են համաձայն հատկապես Բարզանիի շուրջ համախմբվել:
 
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай