Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպես հայտնվել Ալիևի «սև ցուցակում». «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Ստեփանակերտ էր այցելել իսրայելցի հայտնի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը: Ավանդույթի համաձայն, Բաքուն չի հապաղել մեծ աղմուկ բարձրացնել, բանը հասել է քաղաքագետի անձը վիրավորելուն, նրա հասցեին լուտանքներ տեղալուն, ձեռքի հետ էլ նրան հայտնի «սև ցուցակում» ներառելուն: Այդ առթիվ քաղաքագետը հոդված է տպագրել Regnum կայքում, որը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով:

Երևան այցից հետո շատ զարմացա, երբ տեղեկացա, որ մեծ հանդիսությամբ հարևան Ադրբեջան է այցելել Ալեքսանդր Պրոխանովը: Տեղի հասարակական գործիչների հետ զրույցի ընթացքում նա բացահայտ կերպով կոչ է արել պատերազմել, հայկական վերահսկողությունից ազատել Շուշին և այլ տարածքներ: Նույն այդ Պրոխանովը մի քանի տարի առաջ Ադրբեջանի բնակիչներին անվանում էր «անպետք ոչնչություններ», իսկ հայերին երկինք էր բարձրացնում. «Այդ հակամարտության մեջ հայերը ցուցաբերել են տոկունություն, կամք, կիրք, պատմական հիշողություն: Իսկ ադրբեջանցիները փախել են: Նրանք չունեին բանակ, նրանք ոչնչացված էին, անպետք ոչնչություն էին, նրանց պաշտպանության նախարարը հիմար էր ու տխմար»: Հենց այդպես ուղիղ էլ ասել էր ռուսական Առաջին ալիքով:

Պրոխանովին ընդունել էին նախագահ Ալիևը և նրա տիկինը: Խորհրդականները չէին կարող չիմանալ ադրբեջանցիների հասցեին Պրոխանովի վիրավորական խոսքերի մասին: Չէին կարող չիմանալ, որ Պրոխանովի լուսանցքային թերթը, որը երկար տարիներ ֆինանսավորում էր Բերեզովսկին, սերմանում էր ազգային ատելություն և հրապարակում ֆաշիստական ուղղվածություն ունեցող հեղինակների հոդվածներ:

Ցավալի է ու տարօրինակ… Ադրբեջանի նախագահն ու նրա թիմը հաճախ են խոսում ահաբեկչության դեմ պայքարի կողմնակից լինելու մասին: Գիտենք, որ երբեմն Ադրբեջանը դաժան հաշվեհարդար է տեսնում սեփական արմատականների հետ: Բայց այսօր ի՞նչ պետք է ասի նախագահական շքախումբը, որը չէր կարող չիմանալ այն մասին, որ Ալեքսանդր Պրոխանովը իրեն անվանում է «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչը Ռուսաստանում:

Ապշանքս բազմապատկվեց, երբ ադրբեջանական մամուլում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ ինձ ներառում են ինչ–որ «սև ցուցակում», ինչը ենթադրում է ընդհուպ մինչև քրեական հետապնդում: Իսկ պատճառն այն է, որ այցելել եմ Ստենափակերտ: Չեմ թաքցնի՝ «տոկուն, կամային ու կրքոտ» հայերը, եթե օգտագործենք Պրոխանովի խոսքերը, նաև հյուրընկալ ու կիրթ մարդիկ դուրս եկան, զուրկ ագրեսիվության ու ատելության որևէ նշույլից: Ոչ մի բանի հետ չհամեմատվող անվտանգության զգացում և հանգստություն փողոցներում, անկեղծ ժպիտներ ամենուր: Կարճատև այցիս ամբողջ ընթացքում գրեթե չեմ անդրադարձել հակամարտության թեմային, Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքիս: Միայն մեկ անգամ եմ բարեկամաբար արտահայտվել ադրբեջանցիների հասցեին:

Ավելին, ինձ շրջապատող մարդկանցից որևէ մեկը չի փորձել խոսել ադրբեջանցիների մասին վիրավորական կամ արհամարհական տոնով, այնպես, ինչպես իրեն թույլ է տվել Պրոխանովը: Իմ նոր ընկերները հետաքրքրվում էին Իսրայելի փորձով, հարցնում Ռուսաստանում տիրող տրամադրությունների, ռուսական աշխարհի մասին: Այստեղ գնահատում են ռուսական խոսքն ու ռուսական մշակույթը:

Ու ի՞նչ է ստացվում: Երկար տարիներ Ադրբեջանի նկատմամբ անփոփոխ բարյացակամ հայացքներ ունենալու համար ես հայտնվում եմ «սև ցուցակում», իսկ ադրբեջանցիներին բացահայտորեն նվաստացնող և վիրավորող հայտարարությունների համար Պրոխանովն արժանանում է նախագահի հանդիսավոր ընդունելության:

Այս պատմությունը ծիծաղելի կլիներ, եթե չլիներ քաղաքական մեկ հանգամանք: Շատերի կողմից Ադրբեջանն ընկալվում է որպես Իսրայելի գրեթե դաշնակից: Գաղտնիք չէ, որ այնտեղից Իսրայելը նավթ է գնում, վաճառում է զենք և որոշ տեխնոլոգիաներ գյուղատնտեսության ոլորտում և ոչ միայն: Հասկանալի է, որ Բաքվի ու Երուսաղեմի համագործակցությունը Հայաստանի դեմ չէ, բայց նաև հօգուտ նրա չէ:

Միջազգային այդ բարդ վիճակում Ադրբեջանի նախագահը բարձր մակարդակով ընդունում է մի մարդու, ով հայտնի է դարձել Իսրայելի նկատմամբ իր բուռն թշնամանքով: Ալիևի խորհրդականները չէին կարող չհասկանալ, որ Պրոխանովի նման պերճաշուք ընդունելությունը վիրավորանք է Իսրայելի ու սեփական հրեական համայնքի նկատմամբ:

Մի՞թե դա է թուրքա–ադրբեջանական քաղաքական մշակույթը: «Օտարների ու անհավատների» հետ շահավետ առևտրային հարաբերությունների հմուտ հաստատում, ինքնահաստատվելու անդադար փորձեր՝ ստորացնելու տարօրինակ փորձերի միջոցով, որոնք հաճախ հակասում են առողջ դատողությանը:

Այդ դերում տեսել ենք Էրդողանին, երբ Գազայի հատված նավեր էր ուղարկում: Մի՞թե նույնը չի փորձում ապացուցել նախագահ Ալիևը, երբ ինձ ուղարկում է սևացածների, իսկ Պրոխանովին՝ արժանավորների ցուցակ:

Փոքրիկ դրվագ քաղաքական առանձնահատուկ մշակույթից, որը արևմտյան սովորական քաղաքագետի համար անհասկանալի է…

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай