Մարադոնան պատրաստ է գլխավորել Ռուսաստանի հավաքականը
СПОРТՖուտբոլի Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան Մոսկվայում հայտարարել է, թե պատրաստ է գլխավորել Ռուսաստանի ազգային հավաքականը:
«Հենց դրա համարել էլ ժամանել եմ այստեղ: Բազմաթիվ ծրագրեր ունեմ, առաջիկայում մեծ աշխատանք է սպասվում ինձ: Ռուսաստանը հյուրասեր եւ հրաշալի երկիր է: Ես Պուտինի ֆանատն եմ: Իմ սենյակում կախված են Ֆիդել Կաստրոյի եւ Պուտինի լուսանկարները»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Sovsport-ը:
Վերջերս Մարադոնան հայտարարել էր, որ Պուտինը խնդրանքով է դիմել իրեն, սակայն չէր մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը:
56-ամյա արգենտինացին 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի ազգային հավաքականը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



