Մոսկվայում հորդառատ անձրևների պատճառով 1 մարդ մահացել է, հազարավորները մնացել են առանց էլեկտրականության
МЕЖДУНАРОДНОЕՈւրբաթ Մոսկվայում և Մերձմոսկվայում տեղացող ուժեղ արևադարձային անձրևը որոշակի ավերածությունների է հանգեցրել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, կայծակի հարվածից մեկ մարդ է մահացել, բուժօգնության է դիմել մեկ տուժող: Շրջանի բնակիչները հայտնում են մեծ թվով հեղեղումների մասին: Վատ եղանակային պայմանների պատճառով ավելի քան 40 ավիաչվերթ է հետաձգվել, շուրջ 4500 մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Եղանակի տեսության կենտրոնը նախօրեին հաղորդել էր Մոսկվային մոտեցող հորդառատ անձրևի մասին, որը կարող է ավելի քան կեսդարյա վաղեմության ռեկորդներ սահմանել մի քանի ցուցանիշներով: ՌԴ ԱԻՆ- տվյալներով ուժեղ քամին, կայծակն ու անձրևը կպահպանվեն մինչև շաբաթ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



