«Վախեցա եւ տհաճ զգացողություն ունեցա». Սյուզի Մելիքյանն իր մասնակցությամբ ավտովթարի մասին
ЛАЙФ«Փառք Աստծո, ոչ մի լուրջ բան չի եղել, ինձ հետ ամեն բան կարգին է, եւ մեքենաս էլ շատ չի վնասվել»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր մասնակցությմաբ տեղի ունեցած վթարին, ասաց Սյուզի Մելիքյանը:
Երգչուհու խոսքով՝ վթարի պահին ինքը մեքենայում միայնակ է եղել: Նա ուշադիր վարորդ է, իր մասնակցությամբ երբեւէ լուրջ պատահարներ չեն եղել, այս մեկում էլ նա մեղավորություն չի ունեցել. «Ես վարում էի, դիմացից կտրուկ արգելակեցին, ես կարողացա պահել, իսկ հետեւի մեքենան՝ ոչ, կտրուկ արգելակեց եւ հարվածեց իմ մեքենային»,- պատմեց Սյուզի Մելիքյանը:
Նրա խոսքով՝ հարվածն ուժգին չի եղել եւ նա վնասվածքներ չի ստացել.
«Մի փոքր վախեցա, բայց այնպես չէր, որ սարսափ ապրեի: Ամեն դեպքում, տհաճ ինքնազգացողություն կար», -ասաց նա՝ հավելելով, որ իր մեքենայի վնասները կփոխհատուցի հարվածը հասցրած մեքենայի վարորդը:
Հիշեցնենք, որ այսօր Իսակովի պողոտայում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Range Rover մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է Սյուզի Մելիքյանը: Զոհեր եւ վիրավորներ չկան:



