Գորիսի իր ամառանոցում քաղաքացին ինքնասպանություն է գործել. դին հայտնաբերել է նրա թոռը
ОБЩЕСТВОTert.am-ի տեղեկություններով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մերձակա տարածքում թոշակառուն ինքնասպանություն է գործել: Իր տանն ինքնասպանություն գործած քաղաքացուն հայտնաբերել է թոռը, ով պատահական այցելել է նրան:
Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նա հաստատեց, որ թոռն է կախված վիճակում հայտնաբերել պապին:
«Հունիսի 29-ին՝ ժամը 15:20 –ին ահազանգ է ստացվել,այն մասին, որ Գորիսի Արեգունի թաղամասում գտնվող ամառանոցում քաղաքացին ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով»:
Էդգար Ջանոյանը հայտնեց, որ մեկնած օպերատիվ խումբը նշված ամառանոցում հայտնաբերել է Գ.Փ.-ի դին՝ թելից կախված վիճակում:
Ոստիկանությունից հայտնեցին, որ արտաքին զննությամբ Գ.Փ.-ի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,կատարվում է քննություն:



