Ереван, 23.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ԷԺԱՆ ՀԱՆԳԻՍՏ. 10 ՎԱՅՐ, ՈՐՏԵՂ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՆԳՍՏԱՆԱԼ ԱՅՍ ՏԱՐԻ

ЛАЙФ

Ճանապարհորդելու համար միլիոնատեր լինել պետք չէ: Կազմել ենք վայրերի ցանկ, ուր կարելի է գնալ ավելի էժան, էկոնոմ ու լավ հանգստանալ:

 
 

Վրաստան

 

 

Ռեժիմը` առանց վիզայի
Երբ գնալ. մայիսից, մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր

Մեկ օրվա գինը

  • Բնակություն. Հոսթելում երկու տեղը` 5000 դրամից է սկսվում, հյուրանոցի երկու տեղանոց համարն արժե մոտ 9000 դրամ:
  • Սնունդ. Իմերեթական մեծ խաչապուրին արժե մոտ 1200 դրամ, 10 խինկալին` 1000 դրամ, տավարի խորովածը`2000 դրամ:
  • Ժամանց. Էքսկուրսիա Թբիլիսիում`13. 0000 դրամ, Բուսաբանական այգին ու ճոպոնուղով էքսկուրսիան արժեն մոտ 1000 դրամ:

Ինչով զբաղվել

  • Ճոպանուղիով բարձրացեք Նարիկալայի ամրոց, այցելեք հնոտիների շուկա, Շարեդանի փողոցն ու Բուսաբանական այգին:
  • Հետաքրքիր են Մծխեթի հին քաղաքը, Սվանետիի լեռներն ու ջրվեժները, և, իհարկե, Կախեթին` իր գինիներով:
  • Ծովափնյա հանգիստ նախընտրողներին դուր կգան Բաթումը, Քոբուլեթն ու Սարպին: Սարպիի ծովափը Աջարիայի ամենալավ ափերից է:

Լեհաստան, Կրակով

 

 

Վիզան. Շենգենյան
Երբ գնալ. Կաթոլիկական Սուրբ ծննդյան տոներին կամ մայիսից մինչև սեպտեմբեր

Մեկ օրվա գինը

  • Բնակություն. Երկու հոգու համար հոսթելը` 7000 դրամ, երկտեղանի հյուրանոցային համարը` 15. 000 դրամ:
  • Սնունդ. Միջուկով բագետը` 1000 դրամ, գարնիրով ու աղցանով կոտլետը` 2000 դրամ, լցնովի գարեջուրը` 700 դրամ:
  • Ժամանց. Դղյակների ու թանգարանների տոմսերը սկսվում են 1300 դրամից, աղի հանքերի տոմսի գինը` 13. 000 դրամ է:

Ինչով զբաղվել

  • Ուզում եք տեսնել իրական Լեհաստանը, գնացեք Կրակով: Կրակովն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից է համարվում: Այն երկրի նախկին մայրաքաղաքն է:
  • Թափառեք Կրակովի Հին քաղաքում, Շուկայի հրապարակում, այցելեք Բաբելոնյան բլրի ճարտարապետական համալիրը: Դեկտեմբերին գնացեք Ծննդյան տոնավաճառ:
  • Վելիչկա քաղաքում են գտնվում Եվրոպայի ամենամեծ աղի հորերը: Ձեզ կտանեն խուճուճ արահետներով, որտեղ ամենուր աղից քանդակներ ու ստորգետնյա լճեր կան:

Չերնոգորիա

 

Ռեժիմը. առանց վիզայի
Երբ գնալ.մայիսից, մինչև նոյեմբեր

Մեկ օրվա գինը

  • Բնակություն. Հոսթելում` երկու հոգու գինը` մոտ 12. 000 դրամ, հյուրանոցում` սկսած 10. 000-ից:
  • Սնունդ. Տապակած պանիրն արժե 3000 դրամ, խորոված իշխանը`4000 դրամ:
  • Ժամանց. Էքսկուրսիա դեպի Օստրոգ` սկսած 24. 000 դրամից, Դուրմիտոր այգի` 3000 դրամ:

Ինչով զբաղվել

  • Բնության հրաշքներ տեսնելու համար գնացեք Դուրմիտոր: Քարանձավների արանքով հոսող Տարա գետը`ամերիկյան Մեծ կանյոնի չերնոգորյան տարբերակն է: Այն Եվրոպայի ամենամեծ կանյոնն է: Խորությունը հասնում է 1 300 մետրի:
  • Միջին դարերի ճարտարապետությամբ հետաքրքրվողները կարող են այցելել պատմական Բուդվան: Հետո մեկնեք Օստրոգի վանք, այն գտնվում է 900 մետր բարձրության վրա:
  • Ծովի ընտրությունը կարող եք անել ինքներդ. կամ ընտրեք Ադրիատիկ ծովի ափերը, կամ էլ`Կատորի ծովախորշի նեղուցը:

Վիետնամ

15 օր մնալու դեպքում` վիզա պետք չէ
Երբ գնալ. Հանոյ`սեպտեմբերից մինչև փետրվար, Նյաչանգ`փետրվարից մինչև օգոստոս, Մույնե` դեկտեմբերից մինչև հունիս, Հոյան` հունվարից մինչև օգոստոս:

Մեկ օրվա գինը

  • Բնակություն. Երկու հուգո համար հոսթելի գինը սկսած` 6000 դրամից, հյուրանոցային երկտեղ համարն արժե մոտ 8000 դրամ:
  • Սնունդ. Ֆո ապուրը կարելի է ճաշակել մոտ 700 դրամով, ծովամթերքով բրինձը` մոտ 1300 դրամով, 0,3 լիտր թարմ քամած հյութը`400 դրամով:
  • Ժամանց. Կուտի թունելում էքսկուրսիան կարժենա 19. 000 դրամ, Վինպերլի այգի կարող եք գնալ 27. 000 դրամով:

Ինչով զբաղվել

  • Կարող եք վիշապի ստեղծած ծովախորշը տեսնել: Այն Վիետնամի ամենագեղեցիկ տեսարաններից է:
  • Խոշմինից գնացեք դեպի Կուտի թունել: Այն փորել են վիետնամական պատերազմի ժամանակ` ամերիկյան զորեքերին անսպասելի հարված հասցնելու համար:
  • Ծովափնյա հանգիստը Վիետանում նույնպես գայթակղիչ է: Կարող եք գնալ Նյաչանգ, Մույնե կամ Խոյան:
  • Նյաչանգում այցելեք ժամանցային Վինպերլ այգի, այնտեղ կարելի է հասնել երեք կիլոմետրանոց ճոպանուղով: Սա բյուջետային տուրիստի համար իսկական դրախտ է: Խելամիտ գումարով կարելի է ամբողջ օրն օգտվել ատրակցիոններից, տեսնել դելֆինների շոուն, գնալ ակվապարկ:

Շրի Լանկա

Կարելի է ձևակերպել էլեկտրոնային վիզա:
Երբ գնալ. դեկտեմբերից մինչև ապրիլ

Մեկ օրվա գինը

  • Բնակություն. Երկու հոգու համար հոսթելում կարելի է մնալ 6000 դրամով, հյուրանոցում` սկսած 12. 000-ից:
  • Սնունդ. Քարիով բրինձը 600 դրամ է , բանանով ու շոկոլադով բլիթը` 400 դրամ:
  • Ժամանց. Էքսկուրսիա Կոլոմբոյով` 36. 000 դրամ, փղերին տեսնելու համար պետք է ծախսել մոտ 16. 000 դրամ:

Ինչով զբաղվել

  • Դեպի նիրվանա ճանապարհն անցնում է ոսկե եռանկյունով` Անուրադխապուր, Պոլոնառուվա ու Կանդի քաղաքներով: Այստեղ են գտնվում ամենախոշոր ու կարևոր բուդդայական վանքերն ու մենաստանները:
  • Լավ թեյի սիրահարները կարող են մեկնել Նուվարա-Էլիա քաղաք: Տեսեք, ինչպես են թեյի թփերը աճում ու փիրուզի պես փայլում արևի տակ: Dilmah, Akbar` ամեն ինչ այստեղ է:
  • Փղերի կացարանը Պինավելում է: Առանց չափազանցության, սա բացառիկ վայր Է: Այստեղ դաստիարակում ու խելք են սովորեցնում որբ փղերին: Կարելի է տեսնել, թե ինչպես են փղերն ուտում կամ լողանում:

Թունիս

90 օրից պակաս մնալու դեպքում` վիզա պետք չէ:
Երբ գնալ. Մարտից, մինչև հունիս կամ սեպտեմբերից, մինչև հոկտեմբեր

Մեկ օրվա գինը

  • Բնակություն. Երկու հոգու համար հոսթելն արժե 12. 000 դրամ, հյուրանոցային համարը` մոտ 23. 000 դրամ:
  • Սնունդ. Հավի քաբաբը, ձկով կուսկուսն արժեն մոտ 3000 դրամ, նանայով թեյը` 400 դրամ:
  • Ժամանց. Թունիսից, մինչև Կարթագեն տաքսիով գնալ-գալն արժե մոտ 5000 դրամ, երկօրյա այցը Սահարա` մոտ 123. 000 դրամ:

Ինչով զբաղվել

  • Եթե բառի բուն իմաստով, ուզում եք ձեռք տալ հնությունների, այստեղ կգտնեք այն, ինչ փնտրում եք: Կարելի է սկսել մայրաքաղաքից` այն, ինչպես երկիրը, կոչվում է Թունիս: Գնացեք հին քաղաք, քայլեք նեղլիկ, լաբիրինթ հիշեցնող փողոցներով:
  • Տուրիստները շատ են սիրում Կարթագենի ավերակները, ժամանակին այն Միջերկրական ծովի ափի ամենախոշոր քաղաքն էր: Հիմնադրվել է մ.թ.ա. 814 թվականին: Շքեղ քաղաքից մնացել են ամֆիթատրոնը, ջրագիծն ու Անտոնի Պիյաի բաղնիքը:
  • Գնացեք Սահարա, ամեն օր չէ, որ անապատ տեսնելու հնարավորություն կա:

Մարոկկո

90 օրից քիչ մնալու դեպքում` վիզա պետք չէ:
Երբ գնալ. մայիսից, մինչև հոկտեմբեր

Մեկ օրվա գինը

  • Բնակություն. Երկու հոգու համար հյուրատունը` սկսած 10. 000 դրամ, հյուրանոցը`15. 000 դրամ:
  • Սնունդ. Շոգեխաշած հավն ու ոսպով ապուրն արժեն մոտ 2000 դրամ, մեկ բաժակ սուրճը` 600 դրամ:
  • Ժամանց. Էքսկուրսիա Ագադիրից դեպի Մարակեշ կարժենա մոտ 70. 000 դրամ, տեղացի գիդերի հետ Սահարա այցելությունը` սկսած 65. 000 դրամից:

Ինչով զբաղվել

  • Կասաբլանկայում գնացեք «Ռիկի մոտ» բարը, այնտեղ կգտնեք Մայքլ Քյորտիսի կուլտային Կասաբլանկա ֆիլմի միջավայրը:
  • Ծովափնյա հանգստի համար տուրսիտները կարող են գնալ երկրի արևմուտքում գտնվող ափերը, Ատլանտյան օվկիանոսի 47 կմ ավազե երկայնքով: Կարելի է գնալ Սահարա:
  • Ով է ասել, որ Աֆրիկայում չկա դահուկային սպորտ: Ձմռանն Ատլասի լեռներում կարելի է սահել: Առավոտյան կարելի է դահուկ քշել, իսկ երեկոյան լողալ տաք օվկիանոսում:
  • Եթե լավ կամքի ուժ ունեք, գնացեք տեղական շուկա`հուշանվերներ գնելու: Սակարկեք, ինչքան ուժ ու կամք ունեք, այստեղ պետք է հաճույք ստանալ ոչ թե գնումից, այլ պրոցեսից:

Նյու Յորք, ԱՄՆ

Ռեժիմը. ամերիկյան վիզա
Երբ գնալ. մարտից, մինչև հոկտեմբեր

Մեկ օրվա գինը

  • Ապրուստն ու սնունդը. Նյու Յորքում էժան չեն
  • Բնակություն. Երկու հոգու համար հոսթելը կարժենա մոտ 33. 000 դրամ, հյուրանոցային երկտեղ համարը` սկսած 50. 000 դրամից:
  • Սնունդ. Հնդկահավով սենդվիչը, բեկոնով ու չեդեր պանրով բուրգերը կգնեք մոտ 3000 դրամով, իսկ շոկոլադե քափքեյքը` մոտ 2000 դրամով:
  • Ժամանց. Սողոմոն Գուգենհեյմի թանգարանի տոմսի գինը մոտ 24. 000 դրամ է, Ազատության արձանը տեսնելու կամ Կենդանաբանական այգի այցելելու համար պետք է վճարել մոտ 17. 000 դրամ:

Ինչով զբաղվել

  • Անպայման, շրջեք քաղաքում. թափառեք Բրոդվեյով, Հինգերորդ ավենյույով, տեսեք Ազատության խորհրդանիշը, Թայմս սքվերը` Կենտրոնական այգում:
  • Տեղական թանգարաններից արժե գնալ Սողոմոն Գուգենհեյմի , մադամ Տյուսոյի թանգարանները, Բուսաբանական ու Կենդանաբանական այգիներ: Իհարկե, պարտադիր է լինել նաև Նյու Յորքի • ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հավաքված են Մատիսի, Վան Գոգի, Պիկասոյի ու Դալիի աշխատանքները: Ի դեպ, ուրբաթ օրերը, 16-20.00-ն մուտքն այստեղ ազատ է, եթե, իհարկե, չեք վախենում երկար հերթերից:
  • Ժամանցը Նյու Յորքում բազմազան է` համերգ Մետրոպոլիտեն-օպերայում, բասկետբոլի խաղեր: Փող չունեք, Բրուքլինի կամուրջից հիանալի տեսարան է բացվում: Անվճար է նաև Մանհեթնից Սթեյթն Այլենդ լաստանավով գնալը:

ՌԴ, Կալինինգրադ

Ռեժիմը. առանց վիզայի
Երբ գնալ. Մայիսից մինչև սեպտեմբեր

Մեկ օր մնալու գինը

  • Բնակությունը. Հոսթելում երկու տեղը 7380 դրամից սկսած, երկտեղանի հյուրանոցային համարը`սկսած 9000 դրամից:
  • Սնունդ. Խմորով մսով կամ սնկով ուտեստի մեկ չափաբաժինը 2091 դրամ է, կարտոֆիլով կամ խոզապուխտով երշիկը` 2255 դրամ:
  • Ժամանց. Համաշխարհային օվկիանոսի թանգարան այցելության տոմսը երկու հոգու համար արժե 3280 դրամ, նույն գինն ունի նաև Սաթի թանգարանի մուտքը:

Ինչով զբաղվել

  • Գնացեք երգեհոնի համերգի կամ այցելեք Էմանուել Կանտի գերեզմանը:
  • Գնացեք Ձկան գյուղ կամ բարձրացեք Б-413 սուզանավի վրա, հետո գնացեք Սաթի թանգարան, ու, անպայման, գնեք սաթից հուշանվեր:
  • Հետազոտեք Կալինինգրադի մարզը, քաղաքից ոչ հեռու գտնվում են Տեվտոնական ուխտի դղյակները:
  • Զբոսնեք Կուրշսկի` հետիոտների համար նախատեսված վայրում, այն ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է: Հիացեք Պարող անտառի գեղեցկությամբ:

ՌԴ, Կարելիա

 

Ռեժիմը. առանց վիզայի
Երբ գնալ. մայիսից, մինչև սեպտեմբեր

Մեկ օր մնալու գինը

  • Բնակություն. Երկու հոգով հոսթելում կարելի է մնալ 7790 դրամով, հյուրանոցում` 8000 դրամից սկսած:
  • Սնունդ. Կարտոֆիլով կալիտկան (կարելիական կարկանդակ)` 500դրամ, իշխանով ուխան` 3000դրամ:
  • Ժամանց. Այց «Ռուսկեալ»` 3900 դրամ, էքսկուրսիա դեպի Կիժի` 56,580դրամ, Պետրոզավոդսկից դեպի Վալամ` 63000դրամ:

Ինչով զբաղվել

  • Այստեղ կա 60 հազար լիճ ու 27 հազար գետ: Կարող եք հաճելի ժամանակ անցկացնել բայդարկայով Շույա գետի վրա, կամ ձուկ որսալ: Եթե էքստրիմ չեք սիրում, հիացեք Կիվաչի ջրվեժով:
  • Չի կարելի լինել Կարելիայում ու չգնալ Կիժի արգելոց, այստեղ հավաքված են փայտից պատրաստված գլուխգործոցներ: Լեգենդը պատմում է, որ եկեղեցին կառուցել է մի ատաղձագործ` ընդամենը մեկ կացնով: Կառուցելուց հետո, նա իր կացինը նետել է լիճը, որպեսզի ոչ ոք էլ իր շեդեվրը չկրկնի:
  • Ֆինլանդիայի հետ սահմանին է գտնվում Ռուսկեալա լեռնային այգին: Մի ժամանակ այնտեղից պեղում էին մարմար, հիմա այդ տարածքում մարմարե ափերով լիճ կա: Տարածքում ջրվեժ էլ կա:
Юнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции