Ереван, 07.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ես ունեմ ընկերուհի, ով այս պահին Հայաստանում չի գտնվում, բայց ապագայում անպայման իմ կողքին կլինի. Մովսես Երեմյան

ЛАЙФ

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է մոդել, պարող եւ դերասան Մովսես Երեմյանը, ով օրեր առաջ դարձավ 23 տարեկան: Այս շրջանում դերասանը ներկայանում է «Շանթ» հետուստաընկերությամբ հեռարձակվող «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում:

Մովսես, երկար ժամանակ էր, ինչ ասես լռում էիք, հետաքրքիր է՝ ինչո՞վ էր պայմանավորված էկրանային լռությունը:

– Լռությունս ավելի շատ պայմանավորված էր իմ մյուս մասնագիտությամբ, քանի որ ես նաեւ պարող եմ եւ դասավանդում եմ այն նույն՝ «Կաստանիետ» ստուդիայում, որտեղ եւ սովորել եմ երկար տարիներ, բացի այդ ամեն շաբաթ հանգստյան օրերին գնում ենք Գյումրի, որտեղ «Կաստանիետ» ստուդիան ունի իր մասնաճյուղը. այստեղի մեր շուրջ 150 եւ ավելի աշակերտներին ամեն շաբաթ եւ կիրակի օրերին փորձում ենք փոխանցել մեր մասնագիտական հմտությունները լատինոամերիկյան եւ եվրոպական պարերի գաղտնիքների վերաբերյալ: Հիմա, երբ խաղում եմ «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, կրկին աչքաթող չեմ անում պարը ինչպես այստեղ՝ Երեւանում, այնպես էլ Գյումրիում:

Մովսես, հիմա հանդես եք գալիս «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, ինչպե՞ս ստացաք առաջարկը եւ հետաքրքիր է՝ նոր կերպարին հե՞շտ ինտեգրվեցիք:

– Առաջարկը ստացա «Շանթ» հեռուստաընկերությունից, մասնակցեցի քասթինգին, որտեղ էլ ընդունվեցի: Այստեղ ինձ կերպարը այնքանով դուր եկավ, որ այն մաքսիմում նման է ինձ, իմ ապրելակերպին, բնավորությանը: Այնպես որ հետաքրքիր էր, ես էլ փորձեցի նկարահանվել եւ իմ կերպով ներկայացնել այդ հերոսին: Այս հեռուստասերիալում ներկայացված է մի իրավիճակ, որտեղ մարդիկ փորձում է պայքարել սոցիալական անհավասարության դեմ, որտեղ շատ շեշտակի ներկայացված են հարուստ եւ աղքատ մարդկանց տարբերությունները, այս անհավասարության մեջ ծնվում է սերը, ինչը եւ հաղթում է: Իմ հերոսը փորձում է իր սիրելիին դուրս հանել ստի միջից:

Եթե հետեւենք Ձեր խաղացանկին, կնկատենք, որ բացասական կերպար դուք դեռ չեք մարմնավորել, սա Ձեր ցանկությո՞ւնն է, թե ռեժիսորների ընտրությունը:

– Ոչ, դա իմ ցանկությամբ չի լինում: Վերջերս զրուցում էի ռեժիսորներից մեկի հետ, որի ժամանակ նա ասաց, ինչպե՞ս կարելի է քո դեմքով մարդուն բացասական կերպար տալ, չգիտեմ, գուցե հենց դրանով է պայմանավորված այդ միտումը:

Ճի՞շտ հասկացա, առաջարկի դեպքում բացասական կերպար ներկայացնելուց չե՞ք հրաժարվի:

– Ոչ, չեմ հրաժարվի, ավելին՝ ինձ էլ շատ հետաքրքիր կլիներ նման դեր մարմնավորել: Ամեն դեպքում, մի փոքր ձանձրալի է անընդհատ միօրինակ կերպարներով հանդես գալը:

Բացի հեռուստասերիալից եւ պարից այլ ծրագրեր ունե՞ք:

– Հիմա գործնական լուրջ փուլում եմ, շատ եմ աշխատում, փորձում եմ մաքսիմում շուտ կառուցել ապագաս, ֆինանսապես կայանալ: Այսինքն՝ բացի արդեն հայտնի աշխատանքներից, այլ գործերով եւս զբաղվում եմ, որոնց մասին չէի ցանկանա բարձրաձայնել. ուժերս ամեն տեղ եմ փորձում:

Մովսես, ավարտել եք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երաժշտական բաժինը, հետեւաբար ունեք ձայնային տվյալներ, սա հնարավո՞ր է առիթ հանդիսանա, որ մի օր Մովսես Երեմյանը երգի:

– Հնարավոր է, բայց ավելի քիչ հավանական: Որպես երգիչ չեմ պատրաստվում ներկայանալ ժողովրդին, կերգեմ միայն իմ մտերիմների համար: Կարծում եմ, մի փոքր շատ կլինի պարող, մոդել, դերասան եւ մի բան էլ երգիչ ներկայանալը: Ամեն դեպքում, այս ուղղությամբ առայժմ չեմ մտածել:

Մոդելային բիզնեսի հետ կապված ի՞նչ նորություններ ունեք:

– Այստեղ ես մոդելինգով առանձնապես չեմ էլ զբաղվել: Մոդելային բիզնեսի հետ կապված իմ գործունեությունը հիմնականում ծավալվել է Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ տարբեր մրցույթների եմ մասնակցել: Կարծում եմ, այստեղ այդ ոլորտը չկա եւ չի էլ փորձում զարգանալ, դրա համար անիմստ եմ համարում Հայաստանում այդ ուղղությամբ անգամ խորանալ, երեւի մի նոր սերունդ պետք է գա, ով կփորձի իսկապես լուրջ զբաղվել այդ գործով եւ զարգացնել այդ բիզնեսը մեր երկրում: Հավատացեք, այդ ոլորտը բավականին հետաքրքիր է, ունի իր խորությունները, ուղղակի Հայաստանում չեն գնահատում այն:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь