«Ժառանգության» առաջնորդը ցանկություն հայտնեց առանձին հանդիպելու և խոսելու Արամ Սարգսյանի հետ
ПОЛИТИКА«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանի հայտարարությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Արամ Զավենի Սարգսյանը հրաշալի հայ մարդ է: Նա նաև ցանկություն հայտնեց առանձին հանդիպելու եւ խոսելու, քանի որ հարցեր ունի: «Ես նախընտրում եմ աղոթել եկեղեցում, ճամբարում, իմ տանը, Ծիծեռնակաբերդում, քան 10 զոհ տալ, հետո տուն գնալ: Եթե պիտի կանգնենք ապագայի առաջ, այսպես չպիտի կանգնենք, բայց թող ոչ ոք ոչ մեկին դատավոր չլինի: Այո, ես էլի կաղոթեմ, դու էլ կաղոթես, Արա´մ: Ես չեմ ասի, թե հոկտեմբերի 27-ից հետո Արամն ինչ արեց, չեմ ասի, թե ապրիլի 9-ից հետո իմ շուրջը նայեցի, և չկար Արամ Սարգսյանը, կային Արմենուհին, Կարինը, Արմեն Մարտիրոսյանը, մեր աղջիկները»,-նշեց նա:
Հովհաննիսյանն անդրադարձավ նաև «Ելք» դաշինքի անդամ Գևորգ Գորգիսյանի` իր հասցեին հնչեցրած «քաղաքական դիակ» արտահայտությանը: «27 տարի ես դիակ եմ: Մի օր ես կդառնամ դիակ, ինչպես բոլորը: Ապրած կենա այն մարդը, որն անթերի է եւ դիակ չէ»,- հավելեց «Ժառանգության» առաջնորդը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից թավշյա հեղափոխության վերաբերյալ դիտարկումների արդյունքում «Ելք»-«Ժառանգություն» հնարավորհամագործակցությանը` «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն ասել էր, թենախ որոշ ճշգրտումներ է հարկավոր անել, մասնավորապես` արդյո՞ք թավշյահեղափոխության ընթացքում հնարավոր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին որոշի գնալ առ Աստված աղոթելու, ինչպես դա արեց 2013-ի նախագահականընտրություններից հետո, երբ հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Բաղրամյան փողոցում:



