Քեյթ Միդլթոնի դիմահարդարը պատմել է նրա` իդեալական մաշկ ունենալու գաղտնիքը
ЛАЙФԴիմահարդար Արաբելա Պրեստոնը, ով աշխատում է Քեյթ Միդլթոնի հետ, պատմել է Քեմբրիջի դքսուհու դեմքի խնամքի կարևոր գաղտնիքների մասին։
Ըստ փորձագետի, բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցչուհու հարթ և փայլուն մաշկի գաղտնիքներից մեկը ֆլանելե գործվածքն է։
Սակայն, ըստ դիմահարդարի, փափուկ գործվածքը դեմքը մաքրելու ամենալավ հիգիենիկ միջոցն է, որի ժամանակ ձեռքի մատները չեն դիպչում դեմքին։ Այս գործվածքը փափուկ ձևով մաշկը շերտազատում է, հեռացնում է կեղտը և դիմահարդարումը։
Քեյթ Միդլթոնի դիմահարդարը նաև նշել է , որ վերջինս օգտագործում է մասուրի յուղ, որը պայքարում է մաշկի գրգռվածության, կարմրության դեմ և դանդաղեցնում է ծերացման գործընթացը։
Վերջինս դիմահարդարման հարցում նախապատվություն է տալիս աչքերի սև ստվերաներկին, թեթև կարմրաներկին, որն ընդգծում է այոսկրերը, և բաց գույնի շուրթերի համար նախատեսված փայլին։



