Լավրովը եւ Թիլերսոնը քննարկել են «ռուս-ամերիկյան օրակարգի հրատապ հարցերը»
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «ռուս-ամերիկյան օրակարգի հրատապ հարցերը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում՝ ամփոփելով ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցի արդյունք! ները:
«Հունիսի 29-ին ամերիկյան նախաձեռնությամբ կայացել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Քննարկվել են ռուս-ամերիկյան օրակարգի հրատապ հարցերը»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: :
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել Է, որ ՌԴ ԱԳ նախարարի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի հանդիպումը սպասվում Է «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում, որը հուլիսի 7-8-ը տեղի Է ունենալու Համբուրգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



