Վոլգոգրադի դատարանը սերիական հանցագործ Արմանի Ախեյանին 14.5 տարվա ազատազրկման է դատապարտել
ОБЩЕСТВОՎոլգոգրադում դատարանը սերիական հանցագործ Արմանի Ախեյանին 14.5 տարվա ազատազրկման է դատապարտել։ Ռուսաստանի քննչական կոմիտեի մարզային վարչությունը հաղորդում է, որ Ախեյանին մեղավոր են ճանաչել 8 հանցագործության մեջ՝ սեռական բնույթի բռնի գործողություններ, սպառնալիք եւ սպանություն, ինչպես նաեւ սպանության սպառնալիք։
«Պարզվել է, որ 2015 թվականի դեկտեմբերից մինչեւ 2016 թվականի ապրիլն Ախեյանը շենքերի շքամուտքերում հարձակվել է կանանց վրա եւ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել՝ սպառնալով պտուտակահանով կամ դանակով։ Հանցագործին զոհ են դարձել 16-27 տարեկան 9 երիտասարդ կանայք»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Ախեյանը նախկինում դատապարտված է եղել մի շարք բռնաբարությունների, կողոպուտների եւ խարդախությունների համար, որոնք նա կատարել է 2004-2005 թվականներին։ Ախեյանն ազատ էր արձակվել 2015 թվականին։



