Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի հետեւողական քաղաքականությունը Ադրբեջանին աշխարհաքաղաքական մեկուսացման է տանում
ПОЛИТИКАՀայաստանի հետեւողական քաղաքականությունը Ադրբեջանին աշխարհաքաղաքական մեկուսացման է տանում։ Այս մասին հունիսի 30–ին հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ։
Ըստ որում, նրա խոսքով, միջազգային գործընկերները նման վերաբերմունք են արտահայտում ոչ միայն Ադրբեջանի տեղական հարցերի, մարդու իրավունքների եւ ներքին քաղաքականության վերաբերյալ, այլեւ ղարաբաղյան հակամարտության։ Նալբանդյանը նշեց, որ վերջին ոչ լրիվ մեկ տարում ԵԱՀԿ ֆինանսական հանձնաժողովը 6 նիստ է անցկացրել, որի ժամանակ բոլոր երկրները միասնական որոշում են ընդունել, բացի Ադրբեջանից։ «Սա ամենօրյա դիվանագիտական աշխատանքի արդյունք է։ Հարկ չկա ավելորդ հոռետեսության տրվելու, Կիկոսի մահվան նման։ Եվ հարկ չկա կուրծք ծեծելու եւ բարձրաձայն հայտարարելու՝ ինչ ես արել։ Դիվանագիտական աշխատանքի յուրահատըկությունն այնպիսին է, որ սա օգուտ չի բերի։ Պարզապես անհրաժեշտ է այս աշխատանքը կատարել։ Եվ մենք ինչ–որ արդյունքների հասնում ենք։ Բոլոր երկրների հետ մենք փաստացի շատ լավ հարաբերություններ ունենք։ Բացի մեկ–երկուսից, եւ դուք հրաշալի գիտեք՝ որոնք են»,– եզրափակեց Էդվարդ նալբանդյանը։



