Մեր դիվանագիտության արդյունավետ աշխատանքն ապացուցում են 2016-ին Արցախի հարցով հանդիպումները. Նալբանդյան
ПОЛИТИКАՀայաստանի դիվանագետների աշխատանքի արդյունավետությունն ապացուցում են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Արցախի հիմնախնդրի շուրջ հանդիպումների արդյունքները։ Այս մասին հունիսի 30-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ 2016 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ունեցած ելույթում։
Նա չի կիսում «Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի կասկածամտությունը, որը հարցրել է, արդյո՞ք Հայաստանի բոլոր դեսպանատներն են բավականաչափ արդյունավետ գործում։ Նալբանդյանի խոսքով՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացված որոշումները համահունչ էին այն ամենին, ինչ մինչեւ դրանց սկսվելն ասում էր Հայաստանի նախագահը։
«Կարծում եք՝ դա օդից ստացա՞նք։ Ո՛չ, դա մեր դիվանագետների աշխատանքն է։ Դա մենք ենք ասել, ոչ թե Ալիեւը կամ Ադրբեջանի ղեկավարությունը։ Դա ասում են Հայաստանն ու Արցախը։ Դա են ասում ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները»,- ասել է ԱԳ նախարարը։
Այդ հանդիպումներում նշվել է ԵԱՀԿ դիտորդների դիտորդական հնարավորություններն ընդլայնելու, ինչպես նաեւ շփման գծում միջադեպերի հետաքննության նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին։
«Եվ դա ասել են ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա), եւ ոչ մ



